ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Այս տարվա մարտի 17-ից ԵԱՏՄ-ի երկրներում ծխախոտի տուփերի վրա կլինեն նոր սարսափազդու պատկերներ

11.01.2017 14:08 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Այս տարվա մարտի 17-ից ԵԱՏՄ-ի երկրներում ծխախոտի տուփերի վրա կլինեն նոր սարսափազդու պատկերներ

Ինչպես գրում է «RT»-ն՝ ԵԱՏՄ-ի երկրներում ծխախոտի տուփերի վրա 2017 թվականի մարտի 17-ից կլինեն նոր սարսափազդու պատկերներ: Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ. տուփերի վրա պատկերված կլինեն մարդու օրգանները, որոնք վտանգավոր հիվանդություններ են ձեռք բերել ծխելու պատճառով: Նրանց վրա գրված կլինեն հիվանդությունների անունները՝ պարոդոնտոզից մինչեւ գանգրենա եւ քաղցկեղ: Նախատեսվում է օգտագործել գիտնականների վարկածով ամենատհաճ, կեղտոտ դարչնագույնը: Նշվում է, որ նախազգուշացման համար նախատեսված տարածքը պետք է լինի առվնազն տուփի մի կողմի կեսը: Արտադրողները կկարողանան այս տուփերով ծխախոտ արտադրել մինչեւ 2017 թվականի նոյեմբերը:  Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ, իր հերթին, Ֆրանսիան արգելում է ծխախոտի տուփերի վրա տարբերանշաններ դնել, որպեսզի ծխելը պակաս գայթակղիչ լինի մարդկանց աչքին:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА