ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հայկանդուխտ»-ի հայցն ընդդեմ «Հայկական վերածնունդ»-ի ուղարկել են վարչական դատարան

11.01.2017 13:45 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Հայկանդուխտ»-ի հայցն ընդդեմ «Հայկական վերածնունդ»-ի  ուղարկել են վարչական դատարան

«Իրավունք»-ն այսօր «Հայկանդուխտ» կուսակցության ղեկավար  Արմենուհի Ղազարյանից տեղեկացավ, որ  Արթուր Բաղդասարյանի  «Հայկական վերածնունդ» կուսակցության դեմ իր հայցադիմումը երեկ  ուղարկել է վարչական դատարան: Հավանաբար, մինչեւ այս շաբաթվա  վերջ պարզ կլինի` դատարանը վարույթ կընդունի՞ գործը, թե՞ ոչ:

Հիշեցնենք` «Հայկանդուխտ» կուսակցության ղեկավարը պահանջում է առոչինչ համարել ՀՎԿ-ի գրանցումը, քանի որ համագումար չի արվել:

Մինչ վարչական դատարան դիմելը «Հայկանդուխտ» կուսակցության ղեկավարն իր հայցն  ուղարկել էր  Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Սակայն դատավոր Ռուբեն Ներսիսյանը հայցն ուղարկել է վարչական դատարան, որի մասին տեղեկացել եմ Դատալեքս»  կայքից: Առաջին ատյանի դատարան դիմել էի նախորդ տարվա դեկտեմբերի 20-ին: Երեք օր հետո պետք է ծանուցեին ինձ, որ գործը քննելու է վարչական դատարանը: Մինչդեռ ինձ չեն ծանուցել»,- մանրամասնեց տիկին  Ղազարյանը:

Ի դեպ, Արմենուհի Ղազարյանը հերքեց  մեր այն տեղեկությունները, թե  ՀՎԿ-ի  ակտիվի ցուցակի կռիվ է տվել: «Արթուր Բաղդասարյանի հետ առերես խոսակցություն  չեմ ունեցել: Հունիսից կառավարման խորհրդի նիստ 2016 թ-ի հունիսից չի եղել: Ցուցակների մասին խոսակցություն ինձ հետ կապված չի եղել: Այլ կուսակցությունների նետ եղե՞լ է,թե՞ ոչ,  չեմ կարող ասել: Անգամ ես չեմ պնդել ցուցակի հարց: Եթե այդ կուսակցությունը` ՀՎԿ-ը, գոյություն չունի, խարդախությունների կծիկ է, ոնց կարող էի  հավակնություն ունենալ գոյություն չունեցող ցուցակում տեղ ունենալու մասին»,- վստահեցրեց կուսակցության ղեկավարը:

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА