ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկի գործով քնությունը դեռ «սառած» վիճակում է

11.01.2017 13:35 ՔՐԵԱԿԱՆ
Քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկի գործով քնությունը դեռ «սառած» վիճակում է

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ  կալանավորված քրեական հեղինակություն, Նորատուսցի Ալիկի գործով քնությունը դեռ «սառած» վիճակում է, դեռ որեւէ քննչական գոծողություն չի կատարվել: Վերաքննիչ դատարան էլ էինք դիմել կալանքի բողոքարկման վերաբերյալ, բայց նիստ դեռ չի նշանակվել: Այս մասին մեզ հետ զրույցում անդրադառնալով վերոհիշյալ գործով քննության ընթացքին ,ասաց քրեական հեղինակության փաստաբան Մկրտիչ Վասակյանը:

Հիշեցենք, որ Ալիկ Բանդուրյանին(Նորատուսցի Ալիկ) մեղադրանք է առաջադրվել Մուշեղ Մուշեղյանի սպանությունը դրդելու համար: Մուշեղյանը հիշեցնենք, որ սպանվել է նոյեմբերի 13-ին Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահում: Նորատուսցի Ալիկի ընկերոջը՝ Արմեն Գասպարյանին (Բդո), մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով՝ նախապատրաստվող ծանր հանցագործության մասին իմանալ-չհայտնելու համար: Ընդհանուր առմամբ՝ այս աղմկոտ սպանության գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 5 անձի, որոնց թվում է նաեւ Չարբացխի Գեղամը:

ԻԼՈՆԱ  ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА