ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Այդ հանդիպումները կոնսուլտատիվ են». ՀՀՇ-ի մամլո խոսնակը` Ծառուկյանի հետ հանդիպման մասին

11.01.2017 13:05 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Այդ հանդիպումները կոնսուլտատիվ  են». ՀՀՇ-ի մամլո խոսնակը` Ծառուկյանի հետ  հանդիպման մասին

Թերթերից մեկն այսօր գրել է, որ ՀՀՇ-ի վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը հանդիպել է ԲՀԿ-ի նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի  հետ: ՀՀՇ-ի գործադիր քարտուղար  Կարեն Կարապետյանն «Իրավունք»-ի հետ զրույցում  հաստատեց տեղեկությունը:  Սակայն  ՀՀՇ-ի մամլո խոսնակի  խոսքով` Գագիկ Ծառուկյանի հ ու այլ քաղաքական ուժերի հետ հանդիպումը  կոնսուլտատիվ բնույթ ունեն: «Կոնկրետ պայմանավորվածություն  ու հստակություն դեռ չկա»,- եզրափակեց  մամլո խոսնակը:

Ի դեպ, մեր տեղեկություններով` ՀՀՇ-ականները մտմտում են` հանդիպե՞լ Սեյրան Օհանյանի եւ Վիկտոր Դալլաքյանի հետ, թե՞ ոչ: Փաստ է, որ մինչ օրս նման հանդիպում չի եղել: 

Սոնա Դավթյան

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА