ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նորածնի առքուվաճառքի գործով քննությունն ավարտվել է եւ ուղարկվել դատարան

11.01.2017 11:22 ՔՐԵԱԿԱՆ
Նորածնի առքուվաճառքի գործով քննությունն ավարտվել է եւ ուղարկվել դատարան

Հինգ հազար ԱՄՆ դոլարով նորածնին գնած Տափերական գյուղի բնակչուհի Քրիստինե Կիրակոսյանի գործով, ում մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասով՝ խնամքը ստանձնելու նպատակով երեխայի գնումը` քննությունն ավարտվել է եւ գործն ուղարկվել է Աջափնյակի ընդհանուր իրավասության  դատարան: Այս մասին մեզ հետ զրույցում անդրադառնալով նորածնի առք ու վաճառքի  վերաբերյալ քննվող գործի մանրամասներին, ասաց Քրիստինե Կիրակոսյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը, նկատելով.

- Դեռ նիստի օրը հայտնի չէ:

- Գոհ եք քննության ընթացքից:

- Գործի նյութերին դեռ մասամբ եմ ծանոթացել, ուստի այս պահինն դիրքորոշում հայտնելուց զերծ կմնամ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ալլա Կարապետյանն ապրիլի սկզբին «Արմենիա» հանրապետական ԲԿ-ում աղջիկ երեխա է ունեցել, սակայն նորածնին մեկ այլ ԲԿ-ի բուժքրոջ միջոցով վաճառել է Տափերական գյուղի դպրոցի մանկավարժներից մեկին: Մայրը երեխային վաճառել է 5000 ԱՄՆ դոլարով, որից 2000 ԱՄՆ դոլարը բաժին է հասել միջնորդին՝ գործարքը կատարելու համար: Նորածնի առք ու վաճառքի գործով մեղադրանք է առաջադրվել նաև երեխայի գնորդին, ով Տափերական գյուղի դպրոցի մանկավարժներից է:  Գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաեւ երեխային լույս աշխարհ բերած Արուճ գյուղի 36-ամյա բնակչուհի Ալլա Կարապետյանին՝ 168-րդ հոդվածով 1-ին մասով՝ երեխայի վաճառքը՝ խնամքը հանձնելու նպատակով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։
Բժշկուհի Կարինե Անտոնյանին էլ մեղադրանք է առաջադրվել 2 հոդվածներով ՀՀ քրեական օրենսգրքի 38-168-րդ հոդվածի 1-ին մասով՝ խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առք ու վաճառքի կազմակերպելը և 325-րդ հոդվածի 1-ին մասով՝իրավունք վերապահող պաշտոնական փաստաթղթեր կեղծելը: Իսկ բուժքույր Գոհարիկ Խաչատրյանին՝ 38-168-րդ հոդվածի 1-ին մասով՝ խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առք ու վաճառքի կազմակերպելը և 38-325-րդ հոդվածի 1-ին մասով՝ իրավունք վերապահող պաշտոնական փաստաթղթեր կեղծելուն օժանդակելը։ 

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА