ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ադրբեջանի զինուժն արձակել է ավելի քան 900 կրակոց. առավել ակտիվ է եղել Մարտունու ուղղությամբ. ԼՂՀ ՊԲ

11.01.2017 10:48 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ
Ադրբեջանի զինուժն արձակել է ավելի քան 900 կրակոց. առավել ակտիվ է եղել Մարտունու ուղղությամբ. ԼՂՀ ՊԲ

Հունվարի 10-ին եւ լույս 11-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի բոլոր ուղղություններով հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային եւ դիպուկահար զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը  խախտել է շուրջ 50 անգամ՝ հայ  դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 900 կրակոց:

ԼՂՀ ՊԲ-ից հայտնում են, որ ադրբեջանական զինուժի կողմից առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել արեւելյան (Մարտունու) հատվածում, որի ուղղությամբ արձակվել է մոտ 300 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը՝ պատասխան գործողությունների դիմելով միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА