ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԵՏՄ-ում ծխախոտի տուփերին նոր պահանջներ են ներկայացվելու

10.01.2017 23:25 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ԵՏՄ-ում ծխախոտի տուփերին նոր պահանջներ են ներկայացվելու

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հաղորդագրության համաձայն, արդեն այս տարվա մարտի 17-ից ԵՏՄ տիրույթում ծխախոտներին պետք է պատկերված լինեն սարսափազդու նկարներ: Դա վերաբերում է ինչպես Միությունում արտադրված, այնպես էլ՝ ներմուծված ծխախոտին: Դա, ըստ հաղորդագրությւան, նախատեսված է ԵՏՄ կանոնակարգերով: Տուփերին պետք է պատկերված լինեն, օրինակ, ծխախոտի օգտագործումից առաջացող հիվանդությունների, ախտահարված օրգանների պատկերներ: «Նկարային նախազգուշացումը պետք է լինի տուփի հիմնական կողմերի կեսից ոչ պակաս մակերեսով»,- նշվում է հաղորդագրության մեջ: Բացի այդ, արգելվելում է տուփերին ներկայացնել պատկերներ, որոնք ինչ-որ հրապուրանք կպարունակեն: Ասենք՝ համեղ համ եւ հոտ: Օրինակ՝ մրգերի, հատապտուղների պատկերներ եւ այլն: Արգելվելու է նաեւ տուփերի վրա ներկայացնել նիկոտինի եւ խեժի պարունակությունը, որպեսզի ծխողները չմտածեն, թե ընտրում են թույլ պարունակող սիգարետներ, որոնք համեմատաբար անվնաս են:

Նշվում է նաեւ, որ ներկայիս տեսքով ծխախոտները կմնան մինչեւ այս տարվա նոյեմբեր:

Վարդինե Սարգսյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА