ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թողարկվել է Ալեքսանդր Հարությունյանի դաշնամուրային ստեղծագործությունների ամբողջական հավաքածուն

10.01.2017 20:40 ՄՇԱԿՈՒՅԹ
Թողարկվել է Ալեքսանդր Հարությունյանի դաշնամուրային ստեղծագործությունների ամբողջական հավաքածուն

Այսօր դասական երաժշտության  առաջատար միջազգային թողարկող NAXOS GRAND PIANO ընկերությունը առաջին անգամ թողարկել է Ալեքսանդր Հարությունյանի դաշնամուրային ստեղծագործությունների ամբողջական հավաքածուն՝ ՀՀ Վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանի կատարմամբ, որում նաև ներառված են համաշխարհային պրեմիերաներ և հարությունյանական գլուխգործոցներ՝ «Երեք երաժշտական պատկեր» և «Վեց տրամադրություն» շարքերը, Պոլիֆոնիկ սոնատը, պրելյուդները, մանրանվագները և այլն:

Սկավառակը մոտ օրերս հասանելի կլինի աշխարհի մեծագույն երաժշտական խանութներում՝ Սինգապուրից մինչև Ֆրանսիա, Գերմանիայից՝ Արգենտինա: Փետրվար ամսից այն արդեն հասանելի կլինի նաև Հայաստանում:

Հիշեցնենք, որ NAXOS Grand Piano-ն արդեն երկրորդ անգամ է անդրադառնում «Հայկական հնգյակին»՝ 2014թ. թողարկելով Հայկ Մելիքյանի սոլո-ալբոմը՝ նվիրված Առնո Բաբաջանյանի ամբողջական դաշնամուրային մենանվագ ստեղծագործություններին, որը մեծագույն արձագանք ստացավ համաշխարհային երաժշտական քննադատների և դասական երաժշտության սիրահարների շրջանում:  

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА