ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Պատասխան՝ 100 տարի անցի» լավագույն քանդակներից հինգը՝ Հայաստանի ազգային պատկերասրահի ֆոնդում

10.01.2017 19:42 ՄՇԱԿՈՒՅԹ
«Պատասխան՝ 100 տարի անցի» լավագույն քանդակներից հինգը՝ Հայաստանի ազգային պատկերասրահի ֆոնդում

No automatic alt text available.«Պատասխան՝ 100 տարի անց» համալիր ծրագիրը մոտենում է տրամաբանական ավարտին։ Շուրջ երկու տարի տևած նախագծի արդյունքում ստեղծված լավագույն քանդակներից հինգը` հեղինակ Նարեկ Կնյազյանի «Վերջինը» (Բրոնզ, գրանիտ, 23*20*60), Արփինե Քեթցյանի «Երբեք չմոռացվեց…» (Բրոնզ, գրանիտ, 32*31*20), Մայա Ավագյանի «Ելել ես, որ աշխարհն իմանա…» (Մարմար,Image may contain: 2 people, shoes բրոնզ, 40*50*30), Հայկ Պետրոսյանի «Դեր-Զորի հերոսը» (Բրոնզ, մարմար, 32*20*20), Մանվել Մաթևոսյանի «Դեպի հավերծություն» /«Ավրորա» (Բրոնզ, 30*30*17) աշխատանքները համալրել են Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուն։ Օրերս Պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը հյուրընկալել է երիտասարդ No automatic alt text available.քանդակագործներին և շնորհակալագրեր հանձնել՝ բարձր գնահատելով կատարված նվիրատվությունը։ Նա նաև պարտավորեցրել է, որ իրենց հետագա գործունեությամբ երիտասարդները լինեն առավել նպատակասլաց և լավագույնս դրսևորեն իրենց ստեղծագործական որակները, քանի որ այսուհետ նրանց անունները հանգրվանել են No automatic alt text available.Հովհաննես Այվազովսկու, Գևորգ Բաշինջաղյանի, Փանոս Թերլեմեզյանի և մյուս մեծերի կողքին։ 

Հարկ է նշել, որ նախագծի շրջանակում հաջողված որոշ աշխատանքներ առաջիկայում Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի կողմից կփոխանցվեն Շուշիի պատկերասրահին՝ որպես նվիրատվություն։ 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА