ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գարնանը կկայանա «Ծիծեռնակ» ազգային երաժշտական առաջին մրցանակաբաշխությունը

10.01.2017 18:42 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Գարնանը կկայանա «Ծիծեռնակ» ազգային երաժշտական առաջին մրցանակաբաշխությունը

Այս տարվա մարտին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում, կկայանա «Ծիծեռնակ» ազգային երաժշտական առաջին մրցանակաբաշխությունը: ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ կայանլիք «Ծիծեռնակ» մրցանակաբաշխությունը կունենա երեք ուղղություն՝  դասական, ժողովրդական և էստրադային երաժշտություն: Դասական երաժշտության հանձնախումբը կղեկավարի Տիգրան Մանսուրյանը, ժողովրդականինը՝ Ռուբեն Մաթևոսյանը, իսկ էստրադային երաժշտության հանձնախումբը կղեկավարի Ռոբերտ Ամիրխանյանը: Ռեժիսորի և սցենարիստի թեկնածությունները քննարկվում են:
Մշակույթի նախարար ԱՐՄԵՆ ԱՄԻՐՅԱՆՆ այսօրվա տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ հանձնարարել է հստակեցնել մրցույթի անվանակարգերը, որոնք կամփոփեն 2016 թվականի ողջ երաժշտական կյանքը, և կպարգևատրվեն արժանիները: Իսկ մրցանակաբաշխությանը մասնակցելու պայմանները և այլ մանրամասներ կհրապարակվեն դրանք հստակեցնելուց հետո։

Ի դեպ, Քանդակագործ Նուռի «Ծիծեռնակ» մրցանակն արդեն պատրաստ է:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА