ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Կյանքը զրոյից». “Пятница” հեռուստաալիքը ֆիլմ է նկարում Կրասնոդարում բնակվող Միխայիլ Գարիյանի մասին

10.01.2017 16:42 ՄՇԱԿՈՒՅԹ
 «Կյանքը զրոյից». “Пятница” հեռուստաալիքը ֆիլմ է նկարում Կրասնոդարում բնակվող Միխայիլ Գարիյանի մասին

Ռուսական “Пятница” հեռուստաալիքը ֆիլմ է նկարում Կրասնոդարում բնակվող Միխայիլ Գարիյանի մասին: Ինչպես հայտնում է rusarminfo-ն, ֆիլմը կոչվելու է «Կյանքը զրոյից»: Նկարահանող խումբն արդեն ժամանել է Կրասնոդար:

Միխայիլ Գարիյանն, ով առավել հայտնի է որպես «Քեռի Միշա»,  Կրասնոդարի ֆուտբոլային թիմերի մոլի երկրպագու է և ոչ մի խաղ բաց չի թողնում: Նա երկար տարիներ ապրում է այդ քաղաքում և բնակվում է ընկերների տներում: Ֆուտբոլի երկրպագուների և ֆուտբոլիստների նախաձեռնությամբ սկսվել է դրամահավաք՝ Գարիյանի համար տուն գնելու նպատակով: Բարեգործական ակցիային միացել է նաև հանրահայտ երգչուհի Անիտա Ցոյը: Ակցիայի մասնակիցները հույս ունեն, որ ֆիլմը կօգնի անհրաժեշտ գումարը հավաքելու համար:

ՆՈՒՆԵ ՉՈԲԱՆՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА