ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վարդապետ Գրիգոր Մանուչարյանի գերեզմանը գտնվում է անմխիթար վիճակում

10.01.2017 12:23 ՄՇԱԿՈՒՅԹ
Վարդապետ Գրիգոր Մանուչարյանի գերեզմանը գտնվում է անմխիթար վիճակում

Օրերս ֆեյսբուքյան օգտատերից ՄԱՅ ԱՆՈՒՇԱՎԱՆՅԱՆԸ կոչով դիմել է ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին` խնդրելով ուշադրություն դարձնել վարդապետ Գրիգոր Մանուչարյանի կիասավեր գերեզմանին, որն այժմ գրեթե փլուզման եզրին է. «Անմխիթար վիճակում է գտնվում վարդապետ Գրիգոր Մանուչարյանի գերեզմանը...
Հզոր վարդապետի կիսաավեր գերեզմանը գտնվում է Հախում գետի աջ ափին` գյուղից մոտ 5 կմ հեռավորությամբ:

Հին գյուղատեղիում է գտնվում վարդապետ Գրիգոր Մանուչարյանի գերեզմանը: Գ. Մանուչարյանը 1826-1828 թթ.. ռուս-պարսկական պատերազմի ժամանակ գլխավորել է 500 հեծյալներից բաղկացած քաջարի ջոկատ: Ի պատիվ Գրիգոր Մանուչարյանի` ցարական կառավարությունը մի որոշ ժամանակ Շամշադինի տարածաշրջանն ազատել է հարկերից:

Լուծումները գտնենք մասնագետների հետ խորհրդակցելով»,-Ֆեյսբբուքի ի էջում գրել է Մ. Անուշավանյանը:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА