ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հունվար- նոյեմբեր ամիսներին Հայաստանի պետբյուջեի հարկային եկամուտները ավելացել են ․․․0․4 տոկոսով

10.01.2017 12:16 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Հունվար- նոյեմբեր ամիսներին Հայաստանի պետբյուջեի հարկային եկամուտները ավելացել են ․․․0․4 տոկոսով

Անցած տարվա նոյեմբերը նշանավորվել է վերջին ժամանակաշրջանի համար հազվագյուտ երեւույթով՝ պետբյուջեի հարկային եկամուտները նկատելիորեն բարձրացել են՝ տարեկան կտրվածքով 6․6 տոկոսով։ Ընդ որում ԱԱՀ-ի մասնակցությունն արտահայտվել է 1․9 տոկոսի, ակցիզային հարկինը՝ 2․2 տոկոսի, եւ եկամտահարկինը՝ 1․9 տոկոս հարաբերական աճով։ Ընդհանուր ցուցանիշի վրա բացասաբար է անդրադարձել շահութահարկի, նաեւ սոցապահովման պարտադիր վճարների հավաքման կրճատումները։

Սակայն նոյեմբերյան դրական ցուցանիշն այդուհանդերձ աննշան գերազանցել է պետբյուջեի հարկային եկամուտներում գրանցված անկումը, որը կուտակվել էր նախորդող մի քանի ամիսներին։ Այնպես որ պետբյուջեի հարկային եկամուտները հունվար- նոյեմբերին աճել են ընդամենը խորհրդանշական 0․4 տոկոսով։ Բացարձակ արտահայտությամբ հավաքված հարկերի գումարն ավելացել է 4․1 մլրդ դրամով։

Այդ ժամանակաշրջանում կտրուկ աճել է աշխատավարձերից գանձվող նպատակային սոցվճարների գումարը (23․4 տոկոսով)։ Այդ աճը տվյալ հարկը վճարողների կոնտինգենտի ընդլայնման արդյունքն էր։ Չնայած եկամտահարկի աճը տոկոսային արտահայտությամբ այդքան էլ զգալի չի եղել (4․8 տոկոսով), բայց բացարձակ արտահայտությամբ այն մեր պետբյուջեի համար զգալի գումար է կազմել ՝ 13․4 մլրդ դրամ։

Եթե ընդհանուր ցուցանիշից հանենք վերոնշյալ երկու հարկերը ( նաեւ սոցապահովման պարտադիր վճարները)՝ ապա պատկերը տրամագծորեն կփոխվի։ Հարկային եկամուտների գումարն արդեն կկրճատվի 11․5 մլրդ դրամով, կամ էլ 1․7 տոկոսով։

Պետբյուջեի հարկային եկամուտներում (մասնավորապես ԱԱՀ-ում) անկման պատճառները հիմնականում կապակցված են հարկային բազայի կրճատման հետ։ Ավելի վաղ նշվել էր, որ երկրորդ տարին հաջորդաբար կրճատվում է ընթացիկ գներով մանրածախ ապրանքաշրջանառության ծավալը։ Ճիշտ նույն պատկերն է մի շարք ծառայությունների ոլորտում, այդ թվում կապի։ Բացի դրանից հարկային եկամուտների ոչ պակաս կարեւոր աղբյուրներից մեկը՝ մարդատար ավտոմեքենաների ներմուծումը, կորցրել է իր երբեմնի դերակատարումը։

Բացի դրանից չի բացառվում, որ ձեռներեցների եկամուտների նվազման հետեւանքով նրանց կոմերցիոն գործունեության մի մասը փոխադրվել է «ստվեր»։ Արդյունքում հունվար-նոյեմբեր ամիսներին պետբյուջեի պակասուրդը տարեկան կտրվածքով աճել է գրեթե 34 մլրդ դրամով։ Հավելենք, որ անցած տարվա դեկտեմբերի ցուցանիշները պաշտոնապես կհրապարակվեն միայն հունվարի վերջին։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА