ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռուսական առաջին ալիքը դեռ պատրաստ չէ ասել «Եվրատեսիլ-2017» մասնակցի անունը

10.01.2017 11:31 ՄՇԱԿՈՒՅԹ
Ռուսական առաջին ալիքը դեռ պատրաստ չէ ասել «Եվրատեսիլ-2017» մասնակցի անունը

Ռուսական առաջին ալիքը դեռ պատրաստ չէ ասել այն մասնակցի անունը, ով Ռուսաստանը կներկայացնի «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթում:

Այս մասին ՏԱՍՍ լրատվական գործակալությանը փոխանցել է առաջին ալիքի ներկայացուցիչը:

Այս տարի ռուսական առաջին ալիքը կազմակերպել է մրցույթի մասնակիցների ընտրությունը. «Մենք դեռ պատրաստ չենք հայտարարել «Եվրատեսիլ» երգի մրցույթի մասնակցի անուն, քանի որ դրա համար դեռ երկու ամիս կա»,-ասել է առաջին ալիքի ներկայացուցիչը:

Ավելի վաղ ռուսական լրատվական կայքերից մեկը հայտարարել էր, որ մրցույթին մասնակցելու է 32-ամյա երգիչ Ալեքսանդր Պանայոտովը: Սակայն երգիչն անձամբ հայտարարել էր, որ այդ մասին իրեն ոչինչ հայտնի չէ:

«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին մասնակցում են 43 երկրների ներկայացուցիչներ: Այս տարի մրցույթը կանցկացվի Կիեւում` մայիսի 9-11-ը, իսկ եզրափակիչ փուլը կկայանա մայիսի 13-ին:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА