ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

2016-ին Հայաստանի մոտ 1,5 միլիոն քաղաքացի այցելել է Վրաստան

09.01.2017 22:38 ԹԵՄԱ
2016-ին Հայաստանի մոտ 1,5 միլիոն քաղաքացի այցելել է Վրաստան

Նախորդ տարվա ընթացքում 1 միլիոն 496 հազար 246 Հայաստանի քաղաքացի է այցելել Վրաստան: sputnik-georgia.ru-ի հաղորդմամբ, տվյալները ներկայացրել է Վրաստանի տուրիզմի վարչությունը:

Ըստ ներկայացրած թվային տվյալների, Հայաստանն այս ցուցանիշով երկրորդն է այն երկրների թվում, որոնց քաղաքացներն այցելել են Վրաստան: 2016-ին ամենաշատը Ադրբեջանի քաղաքացիներն են այցելել Վրաստան՝ 1 միլիոն 523 հազար մարդ, երրորդ տեղում է Թուրքիան՝ 1 միլիոն 254 հազար այցելուով, չորրորդ տեղում Ռուսաստանը՝ 1 միլիոն 37 հազար այցելուով, հինգերորդ տեղում Ուկրաինան՝ 172 հազար 631 այցելուով:

2016-ին Վրաստան է այցելել ընդհանուր 6 միլիոն 350 հազար 825 զբոսաշրջիկ, ինչը 2015-ի համեմատ 7,6 տոկոսով ավելի է:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА