ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Թեժ գիծ» ծառայությունը տոնական օրերին աշխատել է 24 ժամ աշխատանքային գրաֆիկով. ԱՆ

09.01.2017 22:24 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
«Թեժ գիծ» ծառայությունը տոնական օրերին աշխատել է 24 ժամ աշխատանքային գրաֆիկով. ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարության «թեժ գիծ» ծառայությունը տոնական օրերին աշխատել է 24 ժամ աշխատանքային գրաֆիկով:

Միաժամանակ, ՀՀ առողջապահության նախարարի հրամանով 2016 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2017 թվականի հունվարի 8-ը ներառյալ սահմանվել են նախարարության ղեկավար անձնակազմի տնային հերթապահություններ` կապի մեջ լինելով «թեժ գիծ» ծառայության հերթապահների հետ:

Նախորդ 9 օրվա ընթացքում ծառայությունը ստացել է 179 հեռախոսազանգ` տարբեր հարցադրումներով: 

Հիմնականում հարցերը տեղեկատվական և կազմակերպչական բնույթի են եղել, որոնց տրվել են պարզաբանումներ և համապատասխան լուծումներ: 

Տոնական օրերին ծառայության աշխատանքը եղել է անմիջապես ՀՀ առողջապահության նախարարի և ՀՀ ԱՆ աշխատակազմի ղեկավարի հսկողության ներքո:

«Թեժ գիծ» ծառայությունը պատրաստ է արձագանքել առողջապահության համակարգին առնչվող ցանկանած հարցի, զանգահարել 010 52-88 72 և 8003 հեռախոսահամարներին:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА