ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ադրբեջան փախածներին «միացավ» եւս մեկը

09.01.2017 20:12 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ադրբեջան փախածներին «միացավ» եւս մեկը

Պարզվում է` Ադրբեջանի հատուկ ծառայություններն ամեն ինչի պատրաստ են, միայն թե  առաջ տանեն  Բաքվի սուլթանատի Արցախի խնդրի մասին բարբաջանքը` «հայերն օկուպացրել են մեր հողերը»,  եւ իրենց ճղելով` ալամ աշխարհին ապացուցեն իրենց խաղաղության աղավնի լինելը: Ցավոք, թե բարեբախտաբար  այս հարցում  ազերիներին օգնում են «յան» ազգանունով մի քանի «մարդասեր», «ազգի ցավերով տառապող» վահանմարտիրոսօղլիներ: Նրանցից մի քանիսն արդեն Ադրբեջանում են, մի աղջնակ էլ  նախորդ ամիս Արցախից լալահառաչ հարցազրույցներ էր տալիս ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին: Եվ ահա պարզ դարձավ, Վահան Մարտիրոսյանին հարցազրույց  է տվել, ըստ նախնական տեղեկությունների, ԱՄՆ-ում Աննա Փայտյանը` թունդ հավատացյալ, հականժդեհական, որն իրեն համարում է Արշակունյաց ու Գրիգոր Լուսավորչի ժառանգ: Վերջինս չգիտես ինչի հիման հայտարարում է`Խոջալուն իբր կազմակերպել են  ՀՀ-ի  նախագահները եւ Ադրբեջանի իշխանությունը: Վահան Մարտիրոսյանն էլ սույն տիկնոջ խոսքերի մի մասը, օգտագործել է ազերների քարոզչամեքենայի համար ու... մե ծիծաղ, մե ուրախություն Բաքվում:

Ի դեպ, ֆեյսբուքյան օգտատերերի մի մասը հիասթափեցրին  ազերիներին` տիկինը հոգեկան հիվանդ է: Ֆեյսբուքյան իր էջում գրում է, ինքը պատասխանում է:  Ավելին` հորդորել է տղամարդկանց իրեն «սիլի-բիլի» նամակներ չգրել, իրեն` որպես կրոնավոր կնոջ, երեսուն տարուց ավելի է տղամարդկանց հետ անձնական կապերը չեն հետաքրքրում: 

Սոնա Դավթյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА