ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վարդան Օսկանյանը նոր թափ է հավաքում

09.01.2017 19:41 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Վարդան Օսկանյանը  նոր թափ է հավաքում

Այսօր  տեղի է ունեցել «Համախմբում» կուսակցության վարչության հերթական նիստը: Կուսակցության հաղորդագրությունից պարզ է դառնում, որ կուսակցությունը, այնուամենայնիվ, հույսը  չի կտրում, որ   ԱԺ-ի ընտրություններին կարող է  դաշինքով մասնակցել:  «Վարչությունը նաև որոշում կայացրեց ստեղծել բանակցող խումբ: Վարչությունը լիազորեց կուսակցության փոխնախագահներ Ստեփան Մարգարյանին և Էլինար Վարդանյանին, ինչպես նաև կուսակցության խորհրդի համակարգող Անդրանիկ Թևանյանին ակտիվ խորհրդակցություններ անցկացնել քաղաքական, հասարակական ուժերի և այլ շրջանակների հետ»,- տեղեկանում ենք կուսակցության հայտարարությունից:

Ի դեպ,  կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանն այսօր ասել է, որ Սեյրան Օհանյանի հետ հանդիպումներ եղել են: 

Սոնա Դավթյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА