ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Օպերատիվ

09.01.2017 19:32 ՔՐԵԱԿԱՆ
Օպերատիվ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 1-ից 9-ը հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է:

Արձանագրվել է թմրանյութի հայտնաբերման 6 և զենք-զինամթերքի առգրավման 2 դեպք:

Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 63 դեպքից բացահայտվել է 56-ը:

Բացահայտվել է գողության 24, խարդախության 9, յուրացման և խուլիգանության 2-ական դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 դեպք։

Անցած 8 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 44 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 87-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА