ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ազգային ո՞ր փոքրամասնությունները կընդգրկվեն քաղաքական ուժերի համամասնական ցուցակներում

09.01.2017 15:40 ԹԵՄԱ
Ազգային ո՞ր փոքրամասնությունները կընդգրկվեն քաղաքական ուժերի համամասնական ցուցակներում

Հիմք ընդունելով 2011թ. մարդահամարի տվյալները` ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ՀՀ-ում բնակվող 4 փոքրամասնությունների ցանկը, որոնք, ըստ ընտրական օրենսդրության, պետք ընդգրկված լինեն ապրիլի 2-ին կայանալիք ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի համամասնական ցուցակներում: 

Ընտրական օրենսգրքի 83-րդ հոդվածում նշվում է, որ քաղաքական ուժերի կամ նախընտրական դաշինքների համապետական ընտրական ցուցակներում պետք է ընդգրկվեն Հայաստանում ընտրություններին նախորդող վերջին մարդահամարի տվյալներով՝ ՀՀ-ում առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող ազգային առաջին 4 փոքրամասնությունների ներկայացուցիչներ: 

ՀՀ-ում բնակչության թվով ամենաշատը եզդիներն են՝ 35.308 քաղաքացի,  ռուսներ՝ 11.911, ասորիներ՝ 2.769, քրդեր՝ 2.0162:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА