ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մանկահասակ երեխայի և նրա ծնողների մահվան դեպքով քրեական գործ է հարուցվել

09.01.2017 14:20 ՔՐԵԱԿԱՆ
Մանկահասակ երեխայի և նրա ծնողների մահվան դեպքով քրեական գործ է հարուցվել

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ երեք անձի մահվան դեպքի առթիվ։ Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեի պաշտոնական կայքից:

Բոդիբիլդերը բռնաբարել է չորսամյա աղջկան՝ սպառնալով սպանել նրա ընտանիքին

2017թ-ի հունվարի 8-ին «Վաղարշապատ» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել16.08.2016թ. ծնված աղջիկ երեխա։ Անմիջապես քննչական-օպերատիվ խումբ է մեկնել երեխայի բնակության վայր՝ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի Անի թաղամասի թիվ 1-ին շենքի 10-րդ բնակարան, որտեղ հայտնաբերվել են ծնողների` Հրաչ Բաղդասարյանի և Աննա Միսակյանի դիակները։ Երիտասարդ ընտանիքը նշված հասցեում բնակվել է ժամանակավորապես։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, որին մասնակցել է նաև բնակարանի սեփականատերը։

Արտաքին զննությամբ դիակների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նախնական տվյալներով՝ ամուսինները և նրանց մանկահասկ աղջիկը մահացել են շմոլ գազից թունավորվելու պատճառով:

Նկատի ունենալով, որ նյութերում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ երեք անձի մահվան բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ հետատոզումն ապահովելու ուղղությամբ։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА