ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ամեն ինչ անելու ենք, որպեսզի ծառայության էլ ավելի հարմարավետ պայմաններ ապահովենք». Մեկնարկեց 2017-ի զորակոչը

08.01.2017 20:18 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ
«Ամեն ինչ անելու ենք, որպեսզի ծառայության էլ ավելի հարմարավետ պայմաններ ապահովենք». Մեկնարկեց 2017-ի զորակոչը

Այսօր մեկնարկեց 2017թ. առաջին զորակոչը, ինչի առթիվ Հանրապետական հավաքակայանում էր ՀՀ պաշտպանության նախարար ՎԻԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ, որը նախ հետեւեց  հավաքակայանում նորակոչիկների եւ նրանց ծնողների հետ տարվող ողջ աշխատանքին, ապա նաեւ պատասխանեց լրագրողներիս հարցերին:Фото Sarafyan Hrant.

«Պետք է ասեմ, որ հերթական անգամ, ուղղակի, հիացրեց մեր տղաների մարտական ոգին, տրամադրվածությունը եւ վճռականությունը: Մենք խոստացանք նրանց, որ ամեն ինչ անելու ենք, որպեսզի ծառայության էլ ավելի հարմարավետ պայմաններ ապահովենք: Բոլորին մաղթում ենք բարի ծառայություն ու խաղաղություն: Թող այս երկու տարին օգտագործեն իրենց վրա աշխատելուն, որովհետեւ նպատակ ենք դրել երկու տարի հետո շատ ավելի ամրացած, կիրթ եւ հայրենասեր վերադարձնելու նրանց, քան այսօրվա զորակոչվող մեր երիտասարդներն են», - նշեց պաշտպանության նախարարը:

Фото Sarafyan Hrant.Ի դեպ, 2017-ի զորակոչը սկսվեց նորամուծությամբ՝ հետայսու նորակոչիկների հանդերձավորումը կիրականացվի հենց հավաքակայանում, ինչի մասին նախարարը հետեւյալն ասաց. «Կարծում եմ՝ սա շատ ճիշտ որոշում էր, որը հնարավորություն է տալիս բոլորին միատեսակ եւ հարմարավետ վիճակում մեկնել զորամասեր: Սա նաեւ խորհրդանշական առումով կարեւոր քայլ է»:

Խոսելով ներդրված վիճակահանության մեխանիզմի մասին՝ Վ. Սարգսյանը շեշտեց, որ զորակոչիկն ինքն է վիճակահանությամբ որոշում այն զորամասը, որտեղ անցնելու է իր ծառայությունը՝ իհարկե, Фото Sarafyan Hrant.հաշվի առնելով յուրահատկությունները՝ ծառայության պայմանները, ընտանեկան կարգավիճակը եւ ուսումնական զորամասերում ծառայությունը սկսելու հնարավորությունը. «Հավասարաչափ բաշխված են բոլոր այն զորամասերը, որտեղ կան մարտական հերթապահության մասնակցության խնդիր:  Բայց, ընդհանուր առմամբ՝ իհարկե, սա շատ հարաբերական հասկացություն է, որովհետեւ մեր մարտահրավերները, մեր խնդիրներն այնպիսին են, որ, Աստված մի արասցե, լարվածության Фото Sarafyan Hrant.առաջանալու դեպքում՝ բոլորս հայտնվելու ենք այն վայրում, որտեղ առավել կարիքը կա՝ անկախ նրանից, թե ով որ զորամասում է ծառայում»:  

Նախարարն անդրադարձավ նաեւ ամենաչարչրկված հարցերից մեկին, թե արդյոք վստահաբար կարելի է ասել, որ բացառապես առողջ երիտասարդներն են զորակոչվում բանակ. «Մենք շատ սկզբունքային խնդիր ենք դրել Հանրապետական հանձնաժողովի առջեւ՝ ուսումնասիրելու յուրաքանչյուր դեպք: Իհարկե, նաեւ մտահոգությամբ ենք ֆիքսում, որ կան զորակոչիկներ, որոնք գալիս են շատ հաստ հիվանդությունների փաթեթով եւ յուրաքանչյուր դեպքում մինչեւ վերջ հասկանալու խնդիր կա դրա իսկությունը եւ հիմնավորվածությունը: Զինված ուժերի շահերից է բխում, որպեսզի զորակոչվեն եւ ծառայության անցնեն այն մարդիկ, ովքեր ֆիզիկապես ի վիճակի են դա անելու՝ առանց լրացուցիչ բարդություններ առաջացնելու: Մենք ունենք նաեւ տարբերակված մոտեցում ոչ շարային կամ հատուկ պայմաններով ծառայություն անցնելու այն զինծառայողների համար, որոնք ունեն առողջական սահմանափակումներ: Այս առումով եւս հետեւողական ենք լինելու, որպեսզի այն ճիշտ կիրառվի»:

Մանրամասները դիտե´ք տեսանյութում:

Նյութը եւ լուսանկարները՝ ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА