ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ալոէ վերան հրաշք բույս է. կարդացեք սա

08.01.2017 17:19 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Ալոէ վերան հրաշք բույս է. կարդացեք սա

Ալոէ վերան չափազանց օգտակար է ամբողջ օրգանիզմի համար: Այն կարող եք ինչպես՝  ձեռք բերել մոտակա խանութներում, այնպես էլ՝  ինքնուրույն աճեցնել:

Եթե տանն ունեք այս բույսից, ապա կարևոր է իմանալ, որ ալոէ վերան հազվադեպ են ջրում և դնում են արևկող վայրում:

Մանր և լայն տերևների գելը կարող եք օգտագործել բժշկական նպատակներով:

Պարզապես անհրաժեշտ է կիսել տերևը երկու մասի և հանել գելը:

Ալոէ վերայի առավելությունները

  • Բուժում է բշտիկները
  • Նվազեցնում է ցանը և այլ մաշկային խնդիրները
  • Օգնում է այրվածքների ժամանակ
  • Հանում է մաշկի գրգռվածությունն ու քորը
  • Խոնավեցնում է մաշկը
  • Նվազեցնում է կնճիռները
  • Բուժում է վերքերը
  • Հրաշալի է մազաթափության դեպքում

Ալոէն՝ ներքին օգտագործման համար

  • Բարձրացնում է իմունիտետը
  • Կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը
  • Կանխարգելում է մասողական խանգարումները, օրինակ՝ ստամոքսի փքվածություն, կոլիտ, փորկապություն, հանգստացնում է ստամոքսը
  • Օգնում է այրոցի և ստամոքսի խանգարման դեպքում
  • Լավացնում է սրտի աշխատանքը
  • Առողջացնում է լնդերը
  • Նվազեցնում է արթրիտային բորբոքման ռիսկը
  • Ամրացնում է միզարձակող օրգանների ֆունկցիան
  • Խթանում է արյան սպիտակ գնդիկների արտադրությունը

Այս բույսը մեզ է հասել Հյուսիսային Աֆրիկայից, և առաջին անգամ այս բույսի օգտակարությունը պարզել  են եգիպտացիները:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА