ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իտալական պարբերական․ Հայաստանը աշխարհում 2-րդ տեղում է սելեկտիվ աբորտների ցուցանիշով

07.01.2017 23:57 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Իտալական պարբերական․ Հայաստանը աշխարհում 2-րդ տեղում է սելեկտիվ աբորտների ցուցանիշով

Հայաստանը աշխարհում 2-րդ տեղում է սելեկտիվ աբորտների ցուցանիշով, գրում է «Osservatore Balcani e Caucaso իտալական պարբերականը։

Արմավիրից 31-ամյա Մարիամը երկու դուստր ուներ։ Երրորդը որդի էր ուզում ունենալ։ Բայց երբ իմացել է, որ երրորդ դուստրն է ունենալու, վճռել է աբորտ անել։ «Ես ինձ մեղավոր եմ զգում։ Բայց հուսով եմ, որ մի օր տղա կունենամ։ Չեմ ուզում, որ նման բան կրկնվի, չեմ կարող․․․Շարունակում եմ ինքս ինձ կրկնել, որ հաջորդ անգամ ամեն ինչ լավ կլինի»,- ասում է նա։

Հայաստանում շատ կանայք են Մարիամի նման նույն քայլին դիմում՝ հաճախ ամուսինների կամ ընտանիքների ճնշման տակ։ Ըստ Global Gender Gap Report–ի 2016 թ․ զեկույցի՝ Հայաստանը աշխարհի երկրորդ երկիրն է սելեկտիվ աբորտների հաճախությամբ ու այդ ցուցանիշով միայն Չինաստանին է զիջում։ Հայաստանում ՄԱԿ-ի ազգաբնակչության հիմնադրամի ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանի խոսքով, ապագա երեխայի սեռով է պայմանավորված երկրում կատարվող աբորտների մոտ 10 տոկոսը։ Տարեկան այստեղ չի ծնվում 1400 աղջիկ։

Այս խնդիրը արդիական է ամբողջ Կովկասում։ Ադրբեջանը այս ցանկում 5-րդ տեղում է, Վրաստանը՝ 8-րդ։ UNFPA -ի 2013-ի տվյալներով, Հայաստանում ծնվող 100 աղջիկներին բաժին է ընկնում 114-115 տղա (աշխարհում միջինը՝ ընդամենը 105 տղա)։ Ընդ որում առաջին երեխայի դեպքում ծնվող տղաների ու աղջիկների քանակը մոտավորապես նույնն է, իսկ երրորդի դեպքում ծնվող 100 աղջիկներին բաժին է հասնում արդեն 173 տղա։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА