ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Եղանակային անոմալիաներն ամենուր են

07.01.2017 19:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՂԱՆԱԿ
Եղանակային անոմալիաներն ամենուր են

Այն տպավորությունն է, որ այս օրերին անոմալ եղենակային պայմաններն ամենուր են: Օրինակ՝ Մոսկվայում հայտարարվել է եղանակային վտանգի «նարնջագույն» աստիճան: Դա այն մակարդակն է, երբ եղանակը կարող է լուրջ վնասների, այդ թվում՝ մարդկային զոհերի պատճառ դառնալ: Համենայնդեպս, դեռ անցած գիշեր էր, որ Մոսկվայում արձանագրվել էր եղանակային դիտարկումների ողջ ժամանակահատվածում չտեսնված սառնամանիք՝ -29,8 աստիճան, եւ ահա այս գիեր սպասվում է, որ բացասական ջերմաստիճանը կիջնի -30-ից ներքեւ:

Սրա հետ մեկտեղ Թուրքական Ստամբուլը, որ գրեթե ցուրտ եղանակ չի տեսնում, այս անգամ ծածկվել է մոտ կես մետրանոց ձյան շերտով: Դա գործնականում կաթվածահար է արել ողջ կյանքը՝ օդաքնավակայանում հետաձգվել են չվերթերը, Բոսֆորը փակվել է նավագնացության համար, տրանսպորտը, ջեռուցումը աղետալի վիճակում են, եւ այդպես շարունակ:

Վարդինե Սարգսյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА