ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Խոտաբույսերով թեյ. Ի՞նչ եւ ինչպե՞ս խմել

06.01.2017 17:40 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
Խոտաբույսերով թեյ. Ի՞նչ եւ ինչպե՞ս խմել

Հիմա, երբ փողոցում ցուրտ է, մենք սկսում ենք մեծ քանակությամբ թեյ խմել։

Սակայն որպեսզի միայն մի տեսակ թեյի վրա չկենտրոնանանք, կարելի է տարբեր խոտաբույսերից թեյեր խմել, ի դեպ, դրանք կպաշտպանեն քո իմունիտետը երեւանյան եղանակից։

Անանուխ

Երեւի թե քչերը կլինեն, որոնք կյանքում երբեք անանուխով թեյ չեն խմել։ Այն հանգստացնում է եւ թարմացնում միաժամանակ։ Չնայած հանգստացնող էֆեկտին՝ անանուխով թեյը լավ վերականգնում է ուժերը, օգնում է կարգավորել սրտի աշխատանքը, հագեցնում ծարավը եւ օգնում պայքարել մրսածության դեմ։ Սակայն տղամարդիկ պետք է զգույշ լինեն, քանի որ անանուխը իջեցնում է տեստոստերոնի քանակը։ Անանուխի թեյի չարաշահման դեպքում այն կարող է վնասել սրտի եւ ստամոքսի աշխատանքին։ Իդեալական կլինի անանուխը ավանդական սեւ կամ կանաչ թեյի հետ համադրելը։

Լավանդա

Եթե քեզ տանջում է անքնությունը կամ լարվածություն է կուտակվել, արագ լավանդայի թեյ խմիր։ Լավանդան հանում է հոգնածությունը, կարգավորում արյան շրջանառությունը եւ վերականգնում ուժերը։ Լավանդայի թեյը արագացնում է վերքերի բուժումը, մեղմում բորբոքումը, արագացնում մաշկի ռեգեներացիան։ Սովորական թեյի հետ 10 թերթիկ լավանդա խառնի՛ր եւ դրանով կմեծացնես մրսածությունից խուսափելու շանսերը։

Երիցուկ

Երիցուկի թեյը նույնպես գրեթե բոլորի տներում կա։ Այն օգտագործում են որպես հակաբորբոքային միջոց, երիցուկը բարձրացնում է իմունիտետը, նվազեցնում ստամոքսի ցավը եւ կծկումները, կարգավորում մարսողությունը, իսկ դա նշանակում է, որ բարձրացնում է հիվանդություններին դիմակայելու օրգանիզմի կարողությունը։ Երիցուկը կարելի է առանձին եփել, այն հաճելի  համ ունի, երիցուկն օգտագործում են նաեւ մանկական սննդի մեջ։

Ուրց

Հին հունարենից այն թարգմանվում է որպես ոգու ուժ եւ իր իմաստին այն ամբողջովին համապատասխանում է։ Ուրցով թեյը առույգացնում է, բարձրացնում տրամադրությունը, տոնուս հաղորդում եւ վերականգնում ուժերը։ Օգտակար է թեյն օգտագործել երկարատեւ հիվանդությունից հետո։ Իր առույգացնող էֆեկտի պատճառով խորհուրդ չի տրվում օրվա երկրորդ կեսին այս թեյը խմել, հակառակ դեպքում քնելը դժվար կլինի։ Այն լավ է նրանց համար, ովքեր աշխատավայրում առաջադրանք ունեն կատարելու եւ շատ ուժեր են ծախսելու դրա վրա։

Կարկադե

Կարմիր թեյը շատ գեղեցիկ է, եւ այն իր գույնի շնորհիվ խմելն արդեն իսկ մեծ բավականություն է: Կարկադեն С վիտամինի աղբյուր է, ուստի աշնանային-ձմեռային ժամանակահատվածում անփոխարինելի է: Թեյը կարելի է եւ՛ սառը, եւ՛ տաք խմել. այն վերացնում է բորբոքումը, արյան մեջ նվազեցնում է խոլեստերինի մակարդակը, կարգավորում է զարկերակային ճնշումը, լավացնում է դեմքի գույնը եւ ամրացնում սիրտը:

Հասմիկ

Եթե աշնանային դեպրեսիան, այնուամենայնիվ, նաեւ քեզ է համակել, ալարկոտ մի՛ եղիր եւ հասմիկի թերթիկներով թեյ պատրաստիր. այս ծաղիկը կօգնի հաղթահարել վախերը, կվերացնի լարվածությունը եւ գլխացավը, կնվազեցնի անվստահությունը: Չնայած իր հանգստացնող էֆեկտին, հասմիկն այրում է սեքսուալ էներգիան: Այն նաեւ չափավորում է հորմոնները, կարգավորում է ինսուլինի արտադրումը եւ օգնում է օրգանիզմի ալերգիկ ռեակցիաների դեմ պայքարին:

Եղեսպակ

Այս խոտաբույսը մտնում է որոշ բուժական միջոցների բաղադրության մեջ, որոնք օգտագործվում են գրիպի եւ մրսածության դեպքում: Եղեսպակն օգտակար է նաեւ ստամոքսի հիվանդությունների դեպքում. այն կվերացնի սպազմը, կկասեցնի փորի փքվածությունը, օժտված է հակաբորբոքային եւ հակաբակտերիալ ներգործությամբ: Եղեսպակով թեյը կլավացնի հիշողությունը եւ ուշադրությունը: Եղեսպակով թեյ են պատրաստում կոկորդի լորձը հեռացնելու եւ քրտնարտադրությունը նվազեցնելու համար:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА