ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչպե՞ս համբույրով որոշել մարդու բնավորությունը

06.01.2017 16:55 ԱԽ ԿԱՆԱՅՔ
Ինչպե՞ս համբույրով որոշել մարդու բնավորությունը

Եթե Ձեր զուգընկերը համբուրվում է բավականին կոպիտ, լեզվի ռիթմիկ-միանման շարժումներով եւ բաց աչքերով, ապա դա վկայում է այն մասին, որ նա կյանքին շատ լուրջ է վերաբերվում: Նա իրատես է, ուստի ամենից շատ մարդանց մեջ գնահատում է կայունությունը, համաչափությունը, հույզերը եւ զգացմունքները կառավարելու ունակությունը: Նրա հետ հանգիստ եւ իսկապես հուսալի կզգաք Ձեզ: Սակայն զգացմունքներ եւ խելահեղ ռոմանտիկ ֆանտազիաներ մի՛ սպասեք նրանից: Իրատեսները դրան ունակ չեն իրենց բնույթով:

Եթե նա համբուրվում է շատ նուրբ եւ զգայուն, փակ աչքերով եւ Ձեզ գրկած, ասես դուք անտիկ ծաղկաման եք, ուրեմն ձեր առաջ ռոմանտիկ անձնավորություն է: Նման մարդը համբուրվելիս վերանում  է շուրջը կատարվող ամեն ինչից, ամբողջովին տրվում է սիրային ֆանտազիաներին: Ռոմանտիկը շատ ուշադիր կլինի, նուրբ, հոգատար, բայց երբեմն շատ անվճռական եւ անվստահ: Նա չի կարող կրքերի հրաբուխ նվիրել ձեզ, բայց քնքշության ծով՝ որքան ուզեք: Գլխավորը՝ երբեք նրան մի՛ հիասթափեցրեք:

Համբուրվելիս Ձե զուգընկերն ամուր գրկու՞մ է Ձեզ, ինչպես գիշատիչն իր զոհին: Նրա համբույրներն ակտիվ են, իշխող, կտրուկ եւ գրեթե միշտ Ձեզ խելքահա՞ն են անում: Ուրեմն Ձեր տղամարդը վառ արտահայտված սեփականատեր է: Նրան օդի պես անհրաժեշտ է տիրապետել իր կրքի առարկային: Եթե Դուք կարող եք նրան ապահովել դա (ցանկալի է գրավոր տեսքով), ապա Ձեզ մոտ ամեն բան կստացվի:

Եթե Ձեր զուգընկերոջն ակնհայտ հաճույք է պատճառում մարդկանց առաջ համբուրվելը, ընդ որում չափազանցված կրքով, նա ցուցամոլ է: Նման մարդկանց համար կարեւոր է զգալ, որ շրջապատում նախանձում են իրեն, դա շոյում է նրա հիվանդ ինքնասիրությունը եւ բուժում բարդույթները: Սակայն երբեմն նման վարքը վկայում է ոչ այնքան վատ բնավորության, որքան ամաչկոտության եւ միայնության մասին, որից նա նախկինում տառապել է:

Ամեն համբույրից հետո ձեր զուգընկերը վազում է բերանը ողողելու, ատամները մաքրելու կամ ծամոն գնելու՞: Ձեր համբույրները երբեք 10 վայրկյանից երկար չե՞ն տեւում: Դուք հանդիպում եք ֆորմալիստի հետ: Նման մարդիկ պեդանտ են, զզվող եւ վստահ են, որ սիրով զբաղվելը գեղագիտական չէ: Սակայն իրականում մաքրասերի դիմակի տակ նրանք որպես կանոն թաքցնում են դիմացինի ապրումները հասկանալու իրենց անկարողունակությունը եւ սեփական անձի նկատմամբ մեծ ուշադրությունը:

Իսկ եթե դուք ունիկումի հետ եք հանդիպում, որն առհասարակ համբուրվել չի սիրում եւ դա անում է ակնհայտ տհաճությամբ, ապա ձեր «բախտը բերել է» սիրահարվել անուղղելի անբանի հետ։ Նրանք կյանքն ու դրա ուրախությունները սիրում են մյուսներից ոչ պակաս, սակայն երազում են հաճույք ստանալ՝ առանց իրենց նեղություն տալու։ Իհարկե, հրաշքներ պատահում են, եւ անգամ անբանը ինչ-որ ժամանակ մի բան կարող է անել, բայց մեր խորհուրդը  Ձեզ՝ փախե՛ք։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА