ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սուրենյան. Այս պահին Հայաստանի ամենացուրտ տարածքը Արարատյան դաշտն է

06.01.2017 15:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԵՂԱՆԱԿ
Սուրենյան. Այս պահին Հայաստանի ամենացուրտ տարածքը Արարատյան դաշտն է

Ժամը 13:00 դրությամբ Իջևանում և Կապանում +12, Գորիսում, Բագրատաշենում +10, Մարտունիում, Շորժայում, Գավառում 0...-1, Աշոցքում -5, Երևանում և Արարատյան դաշտում -9....-10 աստիճան է:

Այս պահին Հայաստանի ամենացուրտ տարածքը Արարատյան դաշտն է»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է  ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Ավելի վաղ ԱԻՆ-ից հայտնել էին, որ ունվարի 7-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Միայն Արարատյան դաշտում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է ամպամածություն, առանձին հատվածներում մառախուղ և թույլ ձյուն: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА