ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ի՞նչ խմիչք է նախընտրում կինը…

06.01.2017 00:48 ԱԽ ԿԱՆԱՅՔ
Ի՞նչ խմիչք է նախընտրում կինը…

Картинки по запросу bokaliԽմիչքի ընտրությունը շատ բան կարող է պատմել կնոջ բնավորության մասին: Բարմենների կողմից փորձված տարբերակ է: Եվ այսպես.

Շամպայն. նախընտրում են կենսախինդ կանայք՝ ամեն ինչից տոն սարքող:  Եվ դա պատահական չէ. շամպայնը ամենատոնական խմիչքն է: Նրանք, կարծես, շամպայնի պղպջակ լինեն ՝ թեթեւ, ազատ, լուսավոր եւ հասարակ: Սիրում են շատախոսել ու պատրաստ են բացել սեփական գաղտնիքները: Նրանք կարողանում են արագ ներել եւ մոռանալ վիրավորանքը:

Կարմիր գինի. նախընտրում են ինքնավստահ կանայք, թեպետ առաջին հայացքից նման տպավորություն չեն թողնում: Նրանք միայն արտաքնապես են համեստ եւ իմաստուն: Ներսից՝ թեժ կրքերի ու գզացմունքների հրաբուխ: Նրանց հաճախ կին-հանելուկ են անվանում, քանի որ նրանց այնքան էլ հեշտ չէ կանխատեսելը:

Սպիտակ գինի. նախընտրում են զգուշավոր եւ զուսպ կանայք: Նրանք հաշվենկատ են, պրակտիկ եւ ռացիոնալ են ծախսում ժամանակը: Գիտեն իրենց արժեքը՝ իսկը Ձյունե թագուհի են: Դրա հետ մեկտեղ լավ զրուցակից են, ունեն սուր վերլուծական միտք, կրթված են:

Կոնյակ. նախընտրում են նուրբ, էլեգանտ, իրենց արժեքն իմացող կանայք: Նրանք գնահատում են հոգատարությունը, ընտանեկան անդորրն ու երջանկությունը: Երբեմն ցանկանում են ուժեղ եւ ինքնուրույն ձեւանալ, սակայն չի հաջողվում. իրականում նրանք թույլ եւ անօգնական են:

Վիսկի. նախընտրում են իրենց ուժերին չափից դուրս վստահ կանայք: Նրանք հստակ գիտեն, թե որն է իրենց կյանքի նպատակը, եւ ուղիղ գնում են դեպի այդ նպատակը: Խնջույքի ժամանակ նրանց հետ երբեք չես ձանձրանա: Նրանք ուրախ տրամադրություն կպարգեւեն:

Լիկյոր. նախընտրում են տնակյաց կանայք: Նրանք հանգիստ բնավորություն ունեն եւ աղմկոտ խնջույքների ու միջոցառումների սիրահար չեն: Նրանք կնախընտրեն մնալ տանը եւ հարմարավետ պայմաններում մեկ շիշ լիկյոր խմել ընկերուհու հետ:

Գարեջուր. նախընտրում են հետաքրքրասեր կանայք: Նրանք հրաշալի զրուցակից են: Արտաքնապես շատ բաց ու հասարակ են, սակայն իրականում նրանց ներաշխարհը բարդ է շատ: Ընկերական շրջապատում միշտ դրական են: Հարկ եղած դեպքում կարող են ճիշտ խորհուրդներ տալ: 

Օղի. Նախընտրում են ուժեղ բնավորության տեր կանայք, որոնք ոչինչ չեն թաքցնում շրջապատից: Կենսախինդ են: Կարող են լավ զրուցակից լինել: Շատ իմպուլսիվ են: Բերանին եկածն ասում են: 

Հյութ. խմիչքից հրաժարվող կանայք վտանգավոր են: Նրանց աչքից ոչինչ չի վրիպում: Առավոտյան անպայման կպատմեն ձեզ, թե ինչ «հերոսություններ» եք արել երեկ՝ ոչ սթափ վիճակում: Որպես կանոն, այդ տիպի կանայք ալկոհոլից հաճույք չեն ստանում. կարող են, մեղմ ասած, հիմարի տպավորություն թողնել, իսկ դա նրանց հարկավոր չէ:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА