ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

2017-ին պետք է համատեղել ե՛ւ բնական, ե՛ւ ագրեսիվ սանրվածքը

05.01.2017 23:58 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱԽ ԿԱՆԱՅՔ
2017-ին պետք է համատեղել ե՛ւ բնական, ե՛ւ ագրեսիվ սանրվածքը

Ասում են` Աքաղաղը սիրում է կոկիկ, հարդարված տեսքը, ուստի տարին դիմավորեք եւ անցկացրեք կոկիկ տեսքով: Այդ հարցում ընթերցողների գործը հեշտացնելու համար «Իրավունքը» փորձեց մեր հայրենակից` մոսկվաբնակ ոճաբան, իմիջմեյքեր ՎԻԳԵՆ ԻՆԴՈՅԱՆԻՑ պարզել, թե 2017-ն ի՞նչ ոճ է թելադրում:

- 2017-ն իր հետ շատ խենթություններ է բերելու, որտեղ կարող ենք համատեղել շքեղությունն ու բնականը: Նորաձեւ են լինելու ծավալվող զգեստները` 20-րդ դարի նորաձեւությունն ընդգրկող սիլուետը:

- Տարվա խորհրդանիշ համարվող Աքաղաղը որեւէ ազդեցություն կունենա՞ տարվա ոճի` իմիջի մեջ` հագուստի եւ սանրվածքի առումով:

-  2017 թվականի խորհրդանիշ համարվող Աքաղաղը կունենա իր ազդեցությունը, թե° ոճի, եւ թե° սանրվածքի վրա` հանգիստ բայց միեւնույն ժամանակ ագրեսիվ: Հետեւաբար, պետք է համատեղել բնականը եւ ագրեսիվը:

- Աքաղաղն ի՞նչ ոճ է նախընտրում եւ թելադրում հանրությանը` դասական, սպորտային, թե` ռետրո:

- Աքաղաղը թելադրում է լինել տարբեր, կարելի է նաեւ համատեղել այդ բոլորը:

- Հիմնականում ո՞ր գույներն են նորաձեւ:

- Կարմիրի, նարնջագույնի, վարդագույնի, մանուշակագույնի, պերլամուտի, ինչպես նաեւ ոսկեգույնի եւ արծաթագույնի երանգները: Թրենդի մեջ են մնում խիստ ավանդական գույները` սեւը եւ սպիտակը:

- Եվրոպական նորաձեւության մեջ երբեմն տղամարդկանց հագուստների հավաքածուները քիչ են տարբերվում կանանց հավաքածուից: Այս առումով ո՞րն է Ձեր տեսակետը` տուրք տալ նորաձեւության միտումներին, թե՞, այնուամենայնիվ, որոշակի հարցերում պահպանողական լինել:

- Այս առումով չեմ ուզում տեսակետ հայտնել, որովհետեւ ամեն ոք ունի իր նախասիրությունները: Ամեն դեպքում, կարծում եմ, որ տղամարդու հագուստը պետք է տարբերվի կնոջ հագուստից:

- Մոռացված հինը լավագույն նորն է: Ի՞նչ զգեստներ է պետք տատիկի սնդուկից հանել, որոնք կարող են կրկին նորաձեւ դառնալ:

- Գլխաշոր, շարֆ եւ զանազան աքսեսուարները նորաձեւ կլինեն Աքաղաղի տարում:

- Ասում են, թե Աքաղաղի տարում Աքաղաղի կերպարին բնորոշ սանրվածքներն են նորաձեւ ե°ւ կտրվածքի, ե°ւ գունային գամմայի տեսանկյունից:

- Կարելի է համատեղել գունային երանգները եւ ստանալ գեղեցիկ ու նորաձեւ սանրվածք: Ի դեպ, Աքաղաղի տարում ակտուալ կլինի մազերի վառ գույները:

- Նույնիսկ նշվում է, որ փետուրներն ու մարգարիտներն են գալիս ասպարեզ, իսկ ի՞նչ եք առաջարկում դուք:

- Այստեղ պետք է կրկին խոսեմ մարդու ճաշակից, եթե նրան դուր են գալիս մարգարիտներ եւ փետուրներ, իհարկե, կարող են համադրել:

- Հյուսքերը կրկին կմնան նորաձե՞ւ, թե Աքաղաղը սիրում է գանգուրներ:

- Չգիտեմ, թե ինչ է սիրում Աքաղաղը, բայց ուղիղ եւ հարթ լոքոնները կհայտնվեն երկրորդ պլանում: Այս տարի նորաձեւ են թեթեւ ալիքներն ու ուղիղ հյուսքերը, կտրվածքների կասկադը, ի դեպ, բոլոր տեսակի` հատկապես ագրեսիվ ֆիլիրովկան:

- Ձեր խորհուրդը հայուհիներին, ի՞նչ ոճով ներկայանան Աքաղաղի տարվա ընթացքում:

- Ցանկալի է տարին դիմավորեն վառ կերպարով, որովհետեւ Աքաղաղն այդ գույների սիրահար է: Խորհուրդ է տրվում տոնական սեղանները եւս վառ գույներով զարդարված ուտեստներով լցնել: Այնպես որ, բոլորիս մաղթում եմ ուրախ եւ արդյունավետ տարի:

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА