ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչ նվեր ընտրել Ամանորին

05.01.2017 22:36 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱԽ ԿԱՆԱՅՔ
Ինչ նվեր ընտրել Ամանորին

Սովորաբար նվեր ընտրելը հաճելի, բարդ եւ ինչու ոչ, պատասխանատու գործ է: «Իրավունքը» կհուշի ձեզ որոշ նրբություններ, որոնք արժե հաշվի առնել նվեր գնելիս: Այդպես ձեր կողմից մատուցած անակնկալը կլինի հաճելի: Լավ կլինի նվերներ ընտրելիս հաշվի առնեք տվյալ մարդու սեռը, պաշտոնը, մասնագիտությունը, խառնվածքն ու նախասիրությունները:

ԳՈՐԾՆԱԿԱՆ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՄԱՐ ընտրեք ավելի գործնական նվերներ, օրինակ` այնպիսի նվերներ, որոնք կստեղծեն ջերմություն եւ հարմարավետություն` կենցաղային տեխնիկա, հագուստ...

ՌՈՄԱՆՏԻԿ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՄԱՐ ընտրեք յուրահատուկ նվերներ, օրինակ` զարդեր, փոքրիկ անսովոր հուշանվերներ, մեծ փափուկ խաղալիքներ, կամ էլ` գեղեցիկ փաթեթավորված մի երկու տուփ թեյ:

«ՈՍԿԻ ՁԵՌՔԵՐ»  ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՄԱՐ երբեք չի խանգարի որակյալ գործիքներ նվիրելը:

ԲԻԶՆԵՍՄԵՆԻՆ ՆՎԻՐԵՔ`  նոր նոթբուք, կաշվեկազմ կամ թանկարժեք ինքնահոս գրիչ:

ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՍԻՐԱՀԱՐԻՆ` սիրելի արտիստի երգերով ձայնասկավառակ:

ՈՎ Է ՆՎԵՐԻ ՀԱՍՑԵԱՏԵՐԸ

Ընտանիքի անդամներից յուրաքանչյուրն ունի իր հոբբին, այն պարզապես հրաշալի է, քանի որ կօգնի ավելի հեշտությամբ ընտրել նվերներ: Հարուստ ընկերների համար նվերներ ընտրելը շատ դժվար է, քանի որ նրանք ինչ ցանկանում են, հավանաբար, արդեն ունեն: Այնպես որ, այս ընկերները չեն ընդունում օգտակար նվերներ, լավ կլինի նրանց համար ընտրեք ավելի էմոցիոնալ նվերներ, օրինակ` խաղադրույք կատարեք... Եթե ձեր ընկերը ունի հումորի ուժեղ զգացում` դուք կարող եք նրա համար ընտրել իմաստալից նվեր: Նման մարդկանց համար կարեւոր է ոչ թե նվերի արժեքը, այլ ուշադրությունը:

ԱՆԱԿՆԿԱԼ ԶԱՄԲՅՈՒՂՆԵՐ

ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔՆԵՐԻ ՓՈՒՆՋ - Ամանորի լավագույն բանաձեւը: Նվերը կգոհացնի հատկապես նրանց, ովքեր քաղցրի հանդեպ անտարբեր չեն, իսկ փոքրիկ հուշանվերները`շրթներկ, կախազարդ բանալու համար եւ զարդ կրծքի համար, կլրացնեն ձեր կողմից մատուցած անակնկալը:Ի դեպ, կարող եք ճոխ ծաղկեփնջեր գնել` գույները էական չեն, թեպետ, ցանկալի կլինի արծաթագույն, կապույտ, վարդագույն եւ կարմիր երանգները:

ԱԴԱՄԱՆԴԵ ԵՐԿԻՆՔ - գնեք ֆոսֆորի բույրով մուգ աստղեր եւ անպայման սոսնձեք այն ձեր սիրելիի ննջասենյակում` ուղիղ նրա անկողնու ուղղությամբ` առաստաղին: Կարող եք փակցնել նաեւ մի քանի հայտնի համաստեղություններ, մոլորակներ եւ պատկերացրեք, թե ինչ անակնկալ կլինի նրա համար: Դրանից բացի, ամեն գիշեր քնելիս նա կմտածի ձեր մասին:

ԿԵՆԴԱՆԻ ԹԻԹԵՌՆԵՐ - Համաձայն հնդկական լեգենդի` թիթեռնիկը երկինք է փոխանցում մարդու ցանկությունները, եւ դրանք անպայման իրականանում են: Կենդանի երկնային էակներըդառնում են լուսավոր անակնկալներ նրա համար, ում  հասցեագրված է նվերը: Պարզապես պատկերացրեք` մարդը բացում է հատուկ նամակը եւ այնտեղից թռչում է արեւադարձային հրաշք, երբ պատուհանից այն կողմ ձյուն է տեղում:

ՆՎԵՐՆԵՐԻ ԶԱՄԲՅՈՒՂ - Գնեք զամբյուղ եւ մեջը լցրեք տոնական քաղցրավենիքներ, օրինակ` քաղցրակերների համար մի քանի տուփ թեյ, սուրճ, շոկոլադ, արտասովոր բլիթներ,բաժակ: Կոսմետիկ իրերի ոչ դեկորատիվ զամբյուղը լավ  գաղափար է սկեսուրի, մայրիկի կամ ղեկավարի համար: Զամբյուղի մեջ դրեք լոգանքի փրփուր եւ ծովի աղ, յուղերի հավաքածու, մետաքսե խալաթ եւ փափուկ սրբիչ:

 ԵՐԲԵՔ ՄԻ ՆՎԻՐԵՔ

ՏՂԱՄԱՐԴԻԿ ՉԵՆ ՍԻՐՈՒՄ, երբ իրենց նվիրում են թաշկինակ, լոսիոն, սուր բույրով օծանելիք` սափրվելուց հետո, ճարմանդներ, ծաղիկներ, փողկապներ, ներքնազգեստ կամ գուլպաներ:

ԿԱՆԱՅՔ ՉԵՆ ՍԻՐՈՒՄ, երբ իրենց նվիրում են էժան օծանելիք, օճառ, շրթներկ, մեծ չափսերի ժակետներ, բաժակներ, կաթսաներ, զուգագուլպաներ եւ ոսկյա իրեր:

Ներկայացրեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА