ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչ կապ կարող են ունենալ ձուկն ու կաթվածը

05.01.2017 17:28 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
Ինչ կապ կարող են ունենալ ձուկն ու կաթվածը

Միացյալ Նահանգներում կատարված բժշկական նոր ուսումնասիրությունների համաձայն, ամեն ամիս սննդակարգում ձուկ օգտագործելը կարող է նշանակալի չափով նվազեցնել կաթվածի վտանգը: Հարվարդի համալսարանի Հանրային Առողջապահության ստորաբաժանման ներկայացուցիչները մոտավորապես 12 տարի շարունակ հետեւել են 40 հազարից ավելի 40-75 տարեկան տղամարդկանց սննդառությանը եւ պարզել, որ ամեն ամիս ձկան ընդամենը 2 փոքրիկ կտոր ուտելը զգալիորեն նվազեցնում է կաթվածի վտանգը: Հետազոտությունների համաձայն, այն նվազեցնում է արյան խցանման հետեւանքով առաջացող կաթվածը, քանի որ ձկան մեջ պարունակվող որոշ նյութեր մարդու արյան հոսքը դարձնում են ազատ եւ օգնում կանխելու արյան խցանումների առաջացումը:

Ինչպե՞ս ձուկը ճիշտ պատրաստել

Եթե ձուկը տապակելու եք կամ ֆարշ եք պատրաստելու, ապա պետք է օգտագործել միայն բուսական յուղ:

Աղալու կամ շոգեխաշելու համար ավելի հարմար է վերցնել մանր ձկներ, քանի որ դրանց ոսկորներն ավելի փափուկ են, ավելի լավ են ներծծվում մսի մեջ եւ արդյունքում՝ ուտեստն ավելի հյութալի է ստացվում:

Ձուկը չի կարելի եփել ուժեղ եռացող ջրում: Որպեսզի այն պահպանի իր բոլոր օգտակար հատկանիշները եւ համեղ ստացվի, հարկավոր է եփել գոլորշու վրա, կամ ծայրահեղ դեպքում` շատ քիչ քանակությամբ եւ հազիվ նկատելի եռացող ջրում: Ձուկը շատ համեղ կստացվի, եթե այն նախապես թողնեք հետեւյալ բաղադրությունն ունեցող եփուկի մեջ. 20գ մանր կտրատած գազարը, 20գ մանր կտրատած սոխը, 10-ական գրամ մաղադանոսն ու նեխուրը, աղը, 3-4 դափնու տերեւը, մոտավորապես 8-10 գնդիկավոր պղպեղը եռացնել 1 լիտր սառը ջրում 10-15 րոպե:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА