ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մելանյա Թրամփին համեմատել են Հիտլերի կնոջ հետ

05.01.2017 12:59 ԱԽ ԿԱՆԱՅՔ
Մելանյա Թրամփին համեմատել են Հիտլերի կնոջ հետ

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի կինը` Մելանյան, Ամանորի առթիվ կազմակերպված խնջույքին ներկայացել է Dolce & Gabbana-ի զգեստով:

Ինչպես հաղորդում է Lenta-ն, իտալական ապրանքանիշի դիզայներ Ստեֆանո Գաբանան Մելանյայի լուսանկարը հրապարակել է Instagram-ի իր էջում, որին օգտատերերն արձագանքել են նշելով, որ նա «Եվա Բրաունին է մնամվել»` նկատի ունենալով Ադոլֆ Հիտլերի կնոջը:

Լուսանկարը հրապարակելուց հետո դիզայները գրել է, որ Մելանյան շատ գեղեցիկ է և ինքը հպարտ է նրա համար զգեստ կարելով: Օգտատերերից մեկը մեկնաբանություն է թողել` գրելով. «Գեղեցկուհի է, թե ոչ, այնուամենայնիվ, միթե Եվա Բրաունի համար զգեստ կարելը հպարտության առիթ է»: Այս արահայտության իմաստը կայանում է նրանում, որ ամերիկացիների մի մասի կարծիքով Դոնալդ Թրամփը հիշեցնում է Հիտլերին:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА