ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

7 նշան, որ վկայում են կալցիումի պակասի մասին

04.01.2017 10:15 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
7 նշան, որ վկայում են կալցիումի պակասի մասին

Օրգանիզմի լավ աշխատանքի համար անհրաժեշտ է մի շարք վիտամինների և հանքանյութերի անհրաժեշտ քանակություն: Պետք չէ առհամարհել դրանց կարևորությունը, քանի որ վատ հետևանքները երկար չեն սպասեցնի: Այժմ կներկայացնենք մի քանի նախանշան, որոնք վկայում են կալցիումի պակասի մասին,  և որոնք հաճախակի արհամարհում են:

1. Մկանային ցավեր Կալցիումի անբավարարության պատճառով նյարդային բջիջները դառնում են շատ զգայուն, ինչը բերում է անսպասելի մկանային ձգումների: Մկանային լարվածությունը կարող է անցնել մկանային ձգման, պետք է ուշադիր լինել, քանի որ դա վտանգավոր կարող է լինել, երբ լողում եք:

2. Թույլ ոսկորներ Թույլ ոսկորները հանդիսանում ամենավառ նշանը, որ օրգանիզմում կալցիումի պակաս կա: Փաստը մնում է փաստը, եթե թույլ հարվածից մարդու մոտ կոտրվածք է առաջանում, ապա օրգանիզմում կալցիումի պակաս կա:

3.Ատամների հետ խնդիրներ Կալցիումը հանդիսանում առողջ ատամների հիմնական գրավականը: Դրա պակասը կարող է ատամնաբույժի հաճախակի այցելության պատճառ դառնալ: Պետք  է հետևել, որ երեխաները անհրաժեշտ քանակությամբ կալցիումով սնունդ օգտագործեն, մասնավորապես ատամների ձևավորման փուլում: 4. Ցածր իմունային համակարգ և մշտական հոգնածություն Սա նույնպես վկայում է այն մասին, որ ժամանակն է հիշել կալցիումի քանակի մասին:

5. Մշտական քնի խանգարում Դա բնական է,  անքնությունից հետո, լինում է հոգնածություն, կորում է աշխատելու և ընդհանրապես որևէ բան անելու ցանկությունը:  Բավական է քնելուց առաջ խմեք մեկ բաժակ կաթ 6.  Երեսի անառողջ գույն Բացի այդ, խամրած մազեր, կոտրվող եղունգներ՝ սա առաջին նշաններն են, որ պետք փոխել ճաշացանկը: 7. Կանացի խնդիրներ Կալցիումի պակասը ազդեցություն ունի դաշտանի վրա: Կինը դառնում է ավելի նյարդային, առաջանում է սուր քաղց, փքվածություն և ցավեր: Անհրաժեշտ է կալցիումի մեծ քանակությամբ սնունդ օգտագործել: Նշված խնդիրների առկայության դեպքում սննդակարգում սկսեք օգտագործել ձուկ, կանաչի և ցիտրուսային մրգեր: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА