ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դափնու տերևը՝ մազաթափության դեմ

03.01.2017 11:57 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Դափնու տերևը՝ մազաթափության դեմ

Մազաթափությունը շատերի համար լուրջ խնդիր է: Այն կարող է ի հայտ գալ յուրաքանչյուր տարիքում, ոչ ոք ապահովագրված չէ դրանից: Վիտամինների պակասը, սթրեսները, մազարմատների վնասվածքները, մազերի համար նախատեսված անորակ խնամքի միջոցները կարող են վաղաժամ մազաթափության հանգեցնել: Մազաթափությունը ոչ միայն՝ ֆիզիկապես է ազդում մարդու վրա, այլև՝ հոգեպես:

Ձեզ ենք ներկայացնում մի բնական միջոց, որը կօգնի պայքարել մազաթափության դեմ:

Բաղադրություն

3 ճ/գ երիցուկ

3 ճ/գ մանրացրած դափնու տերև

100 մլ ջուր

Դափնու տերևների և երիցուկի վրա եռացրած ջուր լցրեք: Թողեք խառնուրդը թրմվի 3 ժամ: Խառնուրդը քամեք և քսեք մազարմատներին, սակայն մի լվացեք: Խառնուրդը քսեք մազարմատներին շաբաթը 2-3 անգամ: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА