ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

2017 թվականի Ձեր ռոմանտիկ հորոսկոպը

02.01.2017 11:44 ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
2017 թվականի Ձեր ռոմանտիկ հորոսկոպը

ԽՈՅԵՐ

Տարվա հենց սկզբից Խոյերին կպարուրի ռոմանտիկան: Սակայն աստղերը խորհուրդ են տալիս սառը գլխով որոշումներ կայացնել: Ամեն նոր ծանոթություն չէ, որ կարող է գեղեցկ ավարտ ունենալ:

Դուք կտարակուսեք ընտրություն կատարելիս: Ձեզ կթվա, թե կարող եք միանգամից բոլոր սիիրահետողների հետ էլ փորձել ստեղծել ռոմանտիկ հարաբերություններ: Սակայն ճակատագիրը խիստ է: Ամռանն արդեն ստիպված կլինեք վերջնական որոշում կայացնել:

Եթե հանդիպեք մեկին, որին համարեք ձեր կեսը, ապա ստիպված կլինեք հրաժարվել բնավորության որոշ գծերից` համառությունից եւ անզիջողականությունից:

Եթե զգում եք, որ հանդիպել եք հենց այդ միակին, ուրեմն մի վախեցեք եւ կայացրեք կյանքի ամենակարեւոր որոշումը` փոխեք ձեր կարգավիճակը:

Նրանք, ովքեր արդեն ունեն ընտանիք, ճիշտ ժամանակ է, որ մտածեն ժառանգներ ունենալու մասին:

ՑԼԵՐ

Տարին, բավականին, էմոցիոնալ կլինի Ցլերի համար: Նույնիսկ, այն Ցլերը, որոնք արդեն երկար ժամանակ է` հարաբերությունների մեջ են, իրենց զուգընկրոջը կսկսեն նայել նոր` ավելի ռոմանտիկ տեսանկյունից:

2017-ի ավարտը, սսակայն, կարող է տհաճ անակնկալ մատուցել ձեզ, եթե դուք շարունակեք լինել շատ ինքնավստահ եւ քիչ ուշադրություն դրձնեք ձեր սիրելիին: Դա նրան կարող է դավաճանության դրդել:

Միայնակ Ցլերին տարվա սկզբում ռոմանտիկ հարաբերություններ են սպասվում: Անգամ, եթե նա ձեզ ամուսնության առաջարկություն չանի, հրաշալի օրեր կանցնացնեք միասին:

Ձեր ընտրյալը հնարավոր է` ձեզանից ավելի բարձր լինի թե հասակով, թե ֆինանսական առումով:

Եթե վստահ եք, որ պատրաստ եք ամուսնության, ապա արեք այդ առաջարկությունը սիրելիին: Այս տարի Ցլերին դժվար կլինի մերժելը:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Տարվա սկզբին Երկվորյաները նոր հարաբերություններ սկսելու ժամանակ չեն  ունենա: Նրանք շատ տարված կլինեն գործերով: Սակայն եթե արդեն ունեք երկրորդ կես, մի մոռացեք որոշ ժամանակ անցկացնել նաեւ նրա հետ:

Տարվա երկրորդ կեսն ավելի դրական կլինի ձեզ համար: Ստիպված չեք լինի ընտրություն կատարել աշխատանքի եւ սիրելիի միջեւ:

2017-ին կսովորեք ավելի լուրջ վերաբերվել սիրային հարաբերություններին:

Եթե վստահ եք, որ գտել եք ձեր կեսին, անհապաղ օրինականացրեք հարաբերությունները: Իսկ միայնակ Երկվորյակներին աստղերը հորդորում են լսել ընկերների խորհուրդները: Նրանց օգնությամբ հեշտությամբ կգտնեք ձեր կեսին:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Տարվա սկզբին Խեցգետինները շատ դժվարությամբ ընտրություն կկատարեն: Նրանք մի հարաբրությունից սահուն անցում կկատարեն մյուսին: Ժամանակն է, որ մի կողմ թողնեք խիստ պահանջները: Այդպես ավելի հեշտությամբ կկարողանաք ընտրություն կատարել:

Շատ կարեւոր է, որ կարողանաք տարբերել կարճատեւ հրապուրանքը, իսկական զգացմունքից:

Ընդհանուր առմամբ` Խեցգետիններին սիրով լի, ներդաշնակ տարի է սպասվում: Եթե հարաբերություններում լինեն խոչընդոտներ, դա միայն ձեր մեղքով կլինի: Փորձեք ավելի զուսպ եւ հասկացող լինել:

Եթե արդեն ամուսնացած եք, ապա մտածեք ընտանիքի համալրման մասին:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Առյուծներն այս տարի կլինեն հակառակ սեռի ներկայացուցիչների ուշադրության կենտրոնում: Ամեն քայլափոխի ձեզ միասին սրճելու առաջարկ կանեն: Սակայն միայն աշնանը կհանդիպեք այն միակին, հանուն որի կմոռանաք բոլոր հրապուրանքների մասին:

Աստղերը խորհուրդ են տալիս խուսափել մի քանի օրվա կապերից: Այլապես ոչ միայն համբավի, այլեւ առողջության հետ կապված խնդիրներ կունենաք:

Եթե ունեք երկորդ կես, ապա տարվա մեջ աշխատեք ժամանակի մեծ մասը նրան տրամադրել: Ինչպես նաեւ ձերբազատվեք որոշ նյարդայնացնող սովորություններից եւ երբեմն գնացեք փոխզիջումների:

Նրանք, ովքեր կասկածում են իրենց սիրո մեջ, լավ կանեն հենց այս տարի թողնեն բոլոր կասկածներն ու հրաժեշտ տան իրենց կողակցին: Ավելի լավ է մնալ միայնակ, քան` ում հետ պատահի…

ԿՈՒՅՍԵՐ

Պետք չէ նստել եւ ոչինչ չանել: Եթե ավելի ձեռնարկող լինեք, ապա ռոմանտիկ առումով, բավականին, հաջող տարի կունենաք:

Երջանկությունը ձեզ կայցելի կամ գարնան, կամ ամռան վերջին: Տաք եղանակը կնպաստի նրան, որ ձեր սիրելին ձեզ սիրո եւ ամուսնության առաջարկ կանի:

Իսկ աշնանը այս համաստեղության տակ ծնված, նույնիսկ, ամենաչոր եւ ոչ զգացմունքային մարդիկ կպարուրվեն ռոմանտիկայով:

Միայնակ Կույսերին աստղերը խորհուրդ են տալիս ուղեւորության գնալ: Նույնիսկ, մեկ շաբաթ երկրից կամ քաղաքից դուրս գտնվելով կկարողանաք ապրել ձեր կյանքի ամենագեղցիկ սիրային պատմություններից մեկը:

ԿՇԵՌՔՆԵՐ

Աստղերը խորհուրդ են տալիս չխաղալ հակառակ սեռի ներկայացւիչների զգացմունքների հետ: Նույնիսկ, անմեղ թվացող ֆլիրտը կարող է կոտրել նրա սիրտը:

Ձեր անինքնավստահությունը կարող է բարդություններ առաջացնել հարաբերություններում: Ձեր կապրիզներից ձեր հարաբերությունները միայն կտուժեն: Բայց դուք ինքներդ ձեզ բալանսի բերելու մի հրաշալի կարողություն ունեք, ինչի շնորհիվ կկարողանաք կարգավորել անձնական խնդիրները:

Տարվա երկրորդ կեսին հարաբերությունները հանգիստ վիճակում կլինեն: Հրաշալի ժամանակ է սիելիի ծնողների հետ ծանոթանալու համար:

Միայնակ Կշեռքները տարվա սկզբին դեմ չեն լինի սիրահետումներին, որոնք հնարավոր է` բացասական խոսակցությունների թեմա դառնան:

ԿԱՐԻՃՆԵՐ

Տարվա հենց սկզբից Կարիճները կլինեն ուշադրության կենտրոնում: Ձեր բնական հմայքի շնորհիվ նոր ծանոթություններ կհաստատեք, որոնք հնարավոր է` դառնան գեղեցիկ հարաբերությունների սկիզբ:

Սիրելիի հետ հաճախ խոսեք սիրո թեմաներից, հանգստացեք, ճանապարհորդեք եւ միասին սպորտով զբաղվեք:

Տարվա երկրորդ կեսին հնարավոր է` անսպասելի ծանոթություն ունենաք, ինչի շնորհիվ ձեր անձնականում էլ որոշ բաներ կփոխվեն:

Եթե արդեն գտել եք ձեր կեսին, մտածեք հարաբերություններն օրինականացնելու մասին:

Անհույս ռոմանտիկներին խորհուրդ է տրվում մի փոքր ռեալ նայել կյանքին, այլապես այս տարի էլ միայնակ կանցկացնեք:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Դուք ձեր զգացմունքայնությամբ եւ կայունությամբ վերջնականապես կգրավեք սիրելիի սիրտը:

Ձեր խորը զգացմունքները կդրդեն անձնական փոփոխությունների, օրինակ` ամուսնության: Աքաղաղը, ամբողջովին, կխրախուսի ձեր միությունը:

Միայնակ Աղեղնավորները, միգուցե, հանդիպեն իսկական սիրուն: Պարզապես, պետք է լինեք ավելի համարձակ եւ չվախենաք կյանքում տեղի ունեցող փոփոխություններից:

Ամուսնացած Աղեղնավորները հնարավոր է` բախվեն դավաճանությանը: Դրանից խուսափելու համար իրադարձություններից առաջ ընկեք: Տարվա ընթացքում սիրելիին հաճախ զարմացրեք ռոմանտիկ ընթրիքով կամ այլ անակնկալներով:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այս տարի դուք ձեր մեջ նոր տաղանդներ կբացահայտեք: Ձեր դրական փոփոխությունները դրական կազդեն նաեւ սիրելիի հետ հարաբերությունների վրա:

Եթե արդեն երկար ժամանակ է, ինչ հարաբերությունների մեջ եք, ապա անձնականում շտապ փոփոխություններ կատարելու ժամանակ է: Այդ գործընթացի ժամանակ չմոռանաք նաեւ լավ հարաբերություններ ստեղծել սիրելիի մտերիմների հետ:

Միայնակ Այծեղջյուրների հիմնական խնդիրը բացասական էմոցիաների մեջ է: Նոր տարին նոր սկիզբ ազդարարելու լավ հնարավորություն է: Փորձեք փոխվել եւ կտեսնեք, թե ինչպես կփոխվի նաեւ ձեր անձնական կյանքը:

ՋՐՀՈՍՆԵՐ

Ձեր անմիջականության շնորհիվ շատ դրական ծանոթություններ կհաստատեք, սակայն ամենակարեւոր որոշումը այս համաստեղության ներկայացուցիչներից քչերին կհաջողվի իրականացնել տարվա վերջին:

Հնարավոր է` աշնանն ընկնեք խորը դեպրեսիայի մեջ, որից կարող եք ազատվել միայն կայուն հարաբերություններ ստեղծելուց հետո: Սակայն սեր գտնելու պատրվակով չտրվեք պահի ազդեցությանն ու կարճատեւ հրապուրանքին:

Նրանք, ովքեր արդեն ունեն ընտանիք, չպետք է մոռանան սիրելիների եւ երեխաների մասին: Փորձեք այնպես անել, որ նրանք չտուժեն ձեր աշխատանքի պատճառով, հակառակ դեպքում` ձեզ ապահարզան է սպառնում:

Ընդհանուր առմամբ Աքաղաղը ձեր ընտանիքում բարօրություն կբերի:

ՁԿՆԵՐ

2017-ի սկզբին բուռն աշխատանքի պատճառով երկար ժամանակ չեք կարող անցկացնել ընտանիքի եւ սիրելիների հետ, ինչը բնականաբար խոչընդոտներ կստեղծի հարաբերություններում: Գոնե, շաբաթ եւ կիրակի օրերին աշխատեք անջատել բջջայինն ու ժամանակն անցկացնել սիրելիի եւ երեխաների հետ:

Պետք չէ անդադար թերություններ փնտրել սիրելիի մեջ: Ի վերջո, դուք եւս կատարելություն չեք:

Միայնակ Ձկների հանդեպ Աքաղաղը շատ շռայլ կլինի: Տարվա ընթացքում կունենաք շատ ծանոթոթյուններ: Դրանց մեջ կմտնի նաեւ սիրելիի հետ ծանոթությունը:

Սակայն, աստղերը խորհուրդ չեն տալիս հարսանիք պլանավորել 2017-ին: Այս տարի ավելի շատ վայելեք ռոմանտիկ հարաբերություններ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА