ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ամանորյա ո՞ր քաղցրավենիքներն են առավել թունավոր

01.01.2017 17:33 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
Ամանորյա ո՞ր քաղցրավենիքներն են առավել թունավոր

Տոնական մեծ թվով քաղցրավենիքներում, առանց որոնց անհնար է պատկերացնել ամանորյա կամ ծննդյան սեղանը, թունավոր նյութեր են պարունակվում, որոնք փոքր չափաքանակով վտանգավոր չեն, սակայն մեծի դեպքում կարող են մարդուն սպանել:

The Guardian-ը հայտնում է, որ պոտենցիալ թունավոր մթերքների հակավարկանիշը գլխավորում է մարցիպանը, առանց որի յոլա չես գնա հրուշակագործական արտադրանք պատրաստելիս՝ կոնֆետ, տորթ, թխվածքի զարդարանք: Մարցիպանը նուշից է պատրաստվում, իսկ նուշը ամիգդալին է պարունակում, որը աղիներում հայտնվելիս վերածվում է ցիանաջրածնի, որը թունավոր հեղուկ է եւ գործնականում ակնթարթորեն արյան մեջ է ներծծվում: Սակայն մի շտապեք ձեզ զրկել այս աղանդերը վայելելու հաճույքից: Այս նյութի մահացու չափաքանակ ստանալու համար մարդը պետք է նվազագույնը 35 կգ մարցիպան ուտի:Տոնական սեղանի վտանգավոր մթերքների ցուցակում են ներառված նաեւ օմելան (մղամուճ) եւ գեղեցկագույն իշկաթնուկը (կամ պուանսետիա): Օմելան Սուրբծննդյան սեղանի անբաժանելի մասն է, բայց բույսը ֆորատոքսին է պարունակում: Այս նյութը կարող է բրադիկարդիա, գիպոտենզիա, մաշկի եւ կմախքային մկանների անոթների նեղացում առաջացնել:  Իսկ իշկաթնուկի տերեւների եւ ցողունի վնասվածքը հանգեցնում է եթերային նյութերի արտազատմանը, որոնք հարուցում են մաշկի գրգռում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА