ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սեւանի ամանորյա թալանը Բնապահպանության նախարարը չտեսա՞վ

31.12.2016 17:58 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Սեւանի ամանորյա թալանը Բնապահպանության նախարարը չտեսա՞վ

Հատկապես վերջին օրերին մայրաքաղաքի որ միայն հիմնական փողոցներում, առեւտրային կետերի հարեւանությամբ, նաեւ՝ բակերում ու շենքերում բազմապատկվել են ձկնավաճառները: Թե քանի տոննա սիգ է այս օրերին դուրս եկել Սեւանից, նույնիսկ հաշվելն է անհնար:

Դե ուրեմն շնորհավորենք Բնապահպանության ՀՅԴ-ական նախարար Արծվիկ Մինասյանին, գալիք տարի նրան ցանկանալով լավ տեսողություն, որ կարողանա ժամանակին տեսնել, թե ինչպես են թալանում Սեւանը: Չնայած, տեսողությունից բացի, նաեւ դա տեսնելու ցանկություն է պետք:

Վարդինե Սարգսյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА