ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

««Հաց բերող» Արթուր Սարգսյանին ազատ են արձակել». փաստաբան

31.12.2016 15:15 ԻՐԱՎՈՒՆՔ
««Հաց բերող» Արթուր Սարգսյանին ազատ են արձակել». փաստաբան

Հաց բերող» Արթուր Սարգսյանին ազատել են կալանքից։ Այդ մասին Facebook-ում գրել  է նրա փաստաբան Տիգրան Եգորյանը։  

Դավիթաշենի կամրջի տակ մահացած հայտնաբերված մայրն ու աղջիկը որոնվել են որպես անհետ կորած. ՔԿ

«Նախատոնական լավ լուր․ քիչ առաջ կալանքից ազատ արձակվեց Արթուր Սարգսյանը, ով ժողովրդի մեջ հայտնի է որպես «Հաց բերող»»,- գրել է նա։

Դատախազության հաղորդագրության մեջ էլ նշվում է, թե Արթուր Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխվել է քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից: «Հիմք ընդունելով բժշկական կոնսիլիումի եզրակացությամբ Ա.Սարգսյանի մոտ ախտորոշված հիվանդությունը, որը նվազեցնում է նրա կողմից քննությունից խուսափելու, նոր հանցանք կատարելու հավանականությունը, վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը»:

Հուլիսի 26-ին Արթուր Սարգսյանն անձնական մեքենան բեռնել էր սննդամթերքով, ճեղքել ոստիկանական պատնեշն ու կյանքը վտանգելով հաց է հասցրել ՊՊԾ գնդում գտնվող զինված խմբին:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА