ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

5 բաղադրատոմս, որոնցով կարող եք փոխարինել մայոնեզը

30.12.2016 17:23 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
5 բաղադրատոմս, որոնցով կարող եք փոխարինել մայոնեզը

Cookook.ru կայքը ներկայացրել է մի քանի բաղադրատոմս աղցանի համար սոուս պատրաստելու համար։

1. Թթվասերով սոուս աղցանի համար. բաղադրիչներ

• 100 գրամ թթվասեր
• 2 թեյի գդալ մանանեխ
• 1 թեյի գդալ լայմի կամ կիտրոնի հյութ
• կանաչ թթու խնձորի կեսը
• նեխուրի արմատի ¼ մասը
• սամիթ

Պատրաստման եղանակը։ Մանրացրեք խնձորը, ավելացրեք կիտրոնի հյութ։ Նեխուրը մանրացրեք։ Խառնեք բոլոր բաղադրիչները։

2.Վարունգով սոուս. բաղադրիչներ

• 2 թարմ վարունգ
• 100 գրամ փափուկ հալած պանիր
• 2 ճաշի գդալ խիտ թթվասեր
• 1-2 պճեղ խնձոր
• ցանկացած կանաչի

Պատրաստման եղանակը։ Վարունգը մանրացրեք, ավելացրեք սխտորը, կտրատած կանաչին, թթվասերը և պանիրը։ Խառնեք այնքան, մինչև ստանաք միատարր զանգված։

3. Իմբիրով սոուս. բաղադրիչներ

• 200 գրամ ոչ յուղոտ թթվասեր
• 2 թեյի գդալ մանանեխ
• 1 թեյի գդալ մանրացված իմբիր
• սամիթ

Պատրաստման եղանակը։ Մանր կտրատեք սամիթը։ Մանրացրեք իմբիրը։ Խառնեք բոլոր բաղադրիչները և թողեք 30 րոպե։

4.Սոուս լոռամրգով. բաղադրիչներ

• 100 մլ կեֆիր
• սառեցված լոռամրգի
• 1 ճաշի գդալ կիտրոնի հյութ
• 2 թեյի գդալ ձիթապտղի յուղ
• կարմիր պղպեղ

Պատրաստման եղանակը։ Լոռամրգին խառնեք բլենդերում կեֆիրի հետ։ Ավելացրեք պղպեղը, կիտրոնի հյութը, ձիթապտղի յուղը, խառնեք։ Թողեք 15-20 րոպե։

5. Ընկույզով սոուս. բաղադրիչներ

• 200 գրամ անյուղ կաթնաշոռ
• ¼ բաժակ հնդկական ընկույզ
• 0.5 թեյի գդալ մանրացված ծովաբողկ
• 1 թեյի գդալ կիտրոնի հյութ
• մանրացված պղպեղ՝ ըստ ցանկության
• կեֆիր՝ ըստ ցանկության

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА