ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ծուղրուղու՜ կանչելով…

30.12.2016 03:15 ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Ծուղրուղու՜ կանչելով…

Ըստ արեւելայն օրացույցի՝ Հրե կապիկին փոխարինելու է գալիս կարմիր Հրե աքաղաղը: Նա է 2017-ի տիրակալը: Այնպես որ, փորձեք սիրաշահել նրան:

Տարվա խորհրդանիշը գոհ կլինի, եթե Ամանորը դիմավորեք տանը՝ ընտանեկան ջերմ միջավայրում: Կարեւոր նախապայմանը՝ տնից շատ հեռու չգնալ: Շատ հյուրեր հրավիրեք:  Դարձրեք Ամանորի երեկոն հեքիաթային եւ անմոռաց:

Աքաղաղն, այսպես ասած, տնակյաց է: Հարկ եղած դեպքում պատրաստ է կտցահարել այն համարձակին, ով կփորձի իր պատիվը գետնով տալ կամ իր հավիկներին ասի՝ աչքի վերեւն ունք կա…

Հրե աքաղաղի տարին համաձակ մարդկանց համար է: Կարող եք նոր գործ ձեռնարկել, եւ այն հաստատ հաջող կլինի:

Աքաղաղը սիրում է լինել ուշադրության կենտրոնում: Ունի հումորի զգացողություն, արտիստիկ է: Կարող եք այս բնավորության գծերն ընդօրինակել, եթե, իհարկե, ցանականում եք: Հումորի զգացողությունը հաստատ չի խանգարի…

Հագուկապի առումով՝ Աքաղաղն բծախնդիր է. հաշվի առեք, որ իր ամենասիրելի գույնը՝ կարմիրն է: Շտապեք թարմացնել զգեստապահարանը:

Նա անտարբեր չէ նաեւ զարդերի նկատմամբ. ոսկյա շղթաներ, մատանիներ եւ ճարմանդներ…

Պահանջկոտ Աքաղաղը դեմ չի լինի, եթե Ձեր տոնական զգեստը լինի սպիտակ կամ նարնջագույն:

Շատ կարեւոր է նաեւ տոնական սանրվածքը. նախընտրելի է սանրվածք ժապավենով: Այն իրագործելու համար անհրաժեշտ է երկու երանգի ժապավեն:

Դուք անպայման դուր կգաք Աքաղաղին, եթե տոնական դիմահարդարմամբ ներկայանաք. այն չպետք է լինի շատ ճչացող. տեղին կլինի փայլուն ստվարաներկը (ոսկեգույն, կանաչ, կապույտ): Այն գրավիչ տեսք կտա Ձեզ:

Տոնական սեղանին պետք է պարտադիր մրգեր եւ բանջարեղեն լինեն: Միսը (բացառությամբ հավի) պետք է չափավոր բաժիններով մատուցել: Որպես խավարտ տեղին կլինեն բրինձը, ձավարը… 

Ալկոհոլային խմիչքներից տարվա խորհրդանիշը նախընտրում է գինի, կոկտեյլներ, գլինտվեյն…

Ուշադրություն դարձրեք սեղանի ձեւավորմանը: Այն համադրեք երկու տարբեր գույնի սփռոցներով. սպիտակ եւ կարմիր: Չմոռանաք տոնական մոմերի մասին. նախընտրելի են կարմիր, կապույտ, կանաչ եւ ոսկեգույն մոմերը:

Եղեւնին կարող եք զարդարել լայն, փայլուն ժապավեններով:

Եվ վերջում, երբ կղողանջեն տարեմուտի զանգերը՝ ծուղրուղու՜ կանչեք…  Ասում են՝ այդպես տարին հաջող կլինի… 

Պատրաստեց ԵԼԵՆԱ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА