ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Տրանսպորտի նախարարությունը մտադիր է իր աշխատակազմը կրճատել 293 աշխատակցով

29.12.2016 22:16 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Տրանսպորտի նախարարությունը մտադիր է իր աշխատակազմը կրճատել 293 աշխատակցով

Օպտիմալացման արդյունքում Հայաստանի տրանսպորտի, կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմը կկրճատվի 293 աշխատակցով, այսինքն 23 տոկոսով։ Այս մասին դեկտեմբերի 29-ին Կառավարության նիստի ժամանակ հայտնել է նախարար Վահան Մարտիրոսյանը։

Բուն նախարարության աշխատակազմը կկրճատվի 12 տոկոսով, իսկ ենթակա կազմակերպություններինը՝ 24 տոկոսով։ Ավտոպարկը կկրճատվի 30 մեքենայով։

Արդյունքում 2017-ին Տրանսպորտի նախարարությունը մտադիր է խնայել 740 մլն դրամ։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА