ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Անի Հովհաննիսյանի գործն ուղարկվեց դատարան. ինչ է հիմնավորվել նախաքննությամբ

29.12.2016 21:44 ԻՐԱՎՈՒՆՔ
Անի Հովհաննիսյանի գործն ուղարկվեց դատարան. ինչ է հիմնավորվել նախաքննությամբ

«Անալիտիկ» կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանի գործով նախաքննությունն ավարտվել է եւ գործն ուղարկվել Արաբկիր եւ Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:

Ըստ մեղադրական եզրակացության` Անի Հովհաննիսյանը շորթում կատարելու ուղղակի դիտավորությամբ «Analitik.am» լրատվական կայքի գովազդի գծով պատասխանատու Ինգա Կիրակոսյանին օգտագործելու միջոցով, որը հանցանքը կատարել է անզգուշությամբ, կատարել է խոշոր չափերով շորթում` «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲ ընկերության օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելով եւ նման տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով հիշյալ ընկերությունից մարտի 15-ին պահանջել է 1 մլն դրամ:

Անի Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով: Նա կալանավորված է:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА