ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ադրբեջանը դիմում է միջազգային ու սեփական հանրությանն ապակողմնորոշելու պարզունակ հնարքի». ԼՂՀ ՊԲ

29.12.2016 18:01 ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐՑԱԽ
«Ադրբեջանը դիմում է միջազգային ու սեփական  հանրությանն ապակողմնորոշելու պարզունակ հնարքի». ԼՂՀ ՊԲ

Ադրբեջանական լրատվամիջոցների կողմից այսօր շրջանառության մեջ դրված տեղեկությունն առ այն, թե իբր հայկական ուժերի կողմից Ակնայի /Աղդամ/ ուղղությամբ ձեռնարկված արկակոծության արդյունքում հրդեհվել է համանուն շրջանի Ահմեդաղալը գյուղի տներից մեկը, ոչ այլ ինչ է, քան սեփական ու միջազգային հանրությանն ապակողմնորոշելու պարզունակ քարոզչական հնարք: Այս մասին հայտարարություն է տարածել ԼՂՀ պաշտպանության նախարարությունը:

Ներքին լարված իրավիճակում արտաքին թշնամին միշտ էլ ակտիվանում է. փորձագետ

«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ չնայած հակառակորդի կողմից պարբերաբար առաջնագծում ձեռնարկվող սադրիչ քայլերին, ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, ինչպես երեկ, այնպես էլ այսօրվա ընթացքում որեւէ զինատեսակից պատասխան գործողության չեն դիմել:

Արցախի զինված ուժերը շարունակում է հետեւել հրադադարի պահպանման ռեժիմին եւ վստահորեն իրականացնել իր առջեւ դրված մարտական խնդիրը:

Այս պահի դրությամբ իրավիճակն առաջնագծում հանգիստ է»,-ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք` դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ արեւելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ։ ՀՀ զինված ուժերը մարտի են բռնվել հակառակորդի հետ. «Կիրառվում է դիպուկահարների եւ նռնականետերի կրակ, որը շարունակվում է։ ՀՀ Զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը՝ կանխելով հակառակորդի ոտնձգությունները»:

Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, հակառակորդը հետ է շպրտվել, տալով զոհեր ու վիրավորներ, այդ թվում նաեւ` մեր մարտական դիրքերի հատվածում. «ՀՀ պաշտպանության նախարարությունը տիրապետում է ադրբեջանական կողմից ՀՀ պետական սահմանի խախտման անհերքելի ապացույցների: Տեղի ունեցած սադրանքի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»:

Ադրբեջանական զորքերի ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձի հետեւանքով հայկական կողմն ունի երեք զոհ, որոնց անունները հայտնի են: Զոհվել են ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը եւ Էրիկ Գարիկի Աբովյանը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА