ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

2017-ին լինելու է շատ ավելի ծանր աշխատանքային ռեժիմ. վարչապետ

29.12.2016 16:44 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
2017-ին լինելու է շատ ավելի ծանր աշխատանքային ռեժիմ. վարչապետ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության անդամներին կոչ արեց տոներին առավելագույնս հանգստանալ, քանի որ 2017-ին լինելու է շատ ավելի ծանր աշխատանքային ռեժիմ: 

Կառավարության նիստի ավարտին վարչապետը գործադիրի անդամներին շնորհավորեց Ամանորի և Սուրբ Ծնունդի կապակցությամբ և նշեց. «Հարգելի գործընկերներ, առիթից օգտվելով ուզում եմ բոլորիդ Նոր տարին և Սուրբ Ծնունդը շնորհավորել, ցանկանալ լավ տոներ: Լավ հանգստացեք և եռանդով վերադարձեք, որովհետև 2017 թվականի ռեժիմը լինելու է շատ ավելի ծանր»:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА