ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Տնային կոնֆետների ամենահաջող բաղադրատոմսը

29.12.2016 20:30 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
Տնային կոնֆետների ամենահաջող բաղադրատոմսը

Որքան էլ քաղցրավենիք արտադրողները ջանք չթափեն, միևնույն է՝ տնային քաղցրավենիքներն ավելի համեղ են ստացվում, չնայած որ, այնտեղ չեն ավելացնում տարբեր հավելումներ, որոնք բավականին վնասակար են:

Պարզվում է, որ հյութալի, վառ մրգերից նույնպես կարելի է համեղ կոնֆետներ պատրաստել, որոնք հիշացնում են մարմելադ: Կարամելացված նարինջը, տնային կոնֆետների ամենահաջող բաղադրատոմսերից է: Պետք է սակայն միանգամից նշել, որ շագանակագույն շաքարավազն ավելի ճիշտ է այս քաղցրավենիքի պատրաստման համար, քան սովորականը: Այն ավելի լավ է կարամելացվում՝ մրգերին տալով թանձրություն:

Պատրաստման համար անհրաժեշտ են․

- Նարինջ՝ 1 կգ

- Շագանակագույն շաքարավազ՝ 400 գր
- Ջուր՝ 100 մլ։

Պատրաաստման եղանակը․

1. Լավ լվացեք նարինջները, քանի որ դրանք օգագործելու եք կեղևի հետ: Կտրատեք կլորակներով՝ մոտավորապես 0,5 սմ հաստությամբ:

2. Խորը թավայի մեջ լցրեք շաքարավազի մի մասը, վրան դրեք մրգերի շերտ, կրկին լցրեք շաքարավազ և դրեք մրգեր, վերջին շերտը պետք է շաքարավազը լինի:

3. Լցրեք ջուրը, ծածկեք թավան և թողեք հանդարտ կրակի վրա 2 ժամ: Անհրաժեշտության դեպքում ջուր ավելացրեք:

Անուշ արեք։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА