ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկը վերսկսում ավտովարկավորում՝ բարելավված պայմաններով

29.12.2016 15:30 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՎՏԲ-Հայաստան Բանկը վերսկսում ավտովարկավորում՝ բարելավված պայմաններով

ՎՏԲ Հայաստան Բանկը ֆիզիկական անձանց առաջարկում է ավտովարկեր ՀՀ դրամով միաժամանակ 2 ուղղություններով՝առաջնային և երկրորդային շուկայում: ՎՏԲ-Հայաստան Բանկում կարելի է ձևակերպել ավտովարկեր՝ ավտոսրահներիցանձնական/ընտանեկան օգտագործման համար նոր մեքենաների, ինչպես նաև ավտոշուկայից/ֆիզիկական անձանցիցառավելագույնը 10 տարի օգտագործված մարդատար ավտոմեքենաների գնման համար, այդ թվում այն ավտմեքենաների, որոնք ներմուծվել են մինչև հայտ ներկայացնելը 30 օրվա ընթացքում:

ՎՏԲ-Հայաստան Բանկում ավտովարկ կարող են ստանալ 23 տարեկանը լրացած և վարկի մարման պահին 65 տարեկանից ցածր ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք: Վարկ ստանալու վերաբերյալ հայտի դիտարկման համար պահանջվում էփաստաթղթերի նվազագույն փաթեթ: Վարկ տրամադրելու նախնական որոշման ընդունման ժամկետը առաջնայինշուկայի դեպքում կազմում է մինչև 5 աշխ. ժամ, երկրորդային շուկայի դեպքում՝ մինչև 2 աշխ. օր:

Վարկի ողջ ժամկետի ընթացքում Բանկի կողմից իրականացվում է վարկառուի/համավարկառուի և մեքենայիապահովագրություն:

Վարկի հիմնական պայմաններ.

• տարեկան տոկոսադրույք՝ 16% ՀՀ դրամով,

• ժամկետ՝ մինչև 7 տարի,

• առավելագույն գումար՝ մինչև 28 մլն ՀՀ դրամ,

• կանխավճար՝ սկսած 20%-ից:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА