ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՌԴ ԴԵՍՊԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ Է ՆԱԵՎ ԹՈՒՐՔԻԱՆ»

28.12.2016 19:19 ՀԱՆԴԻՊՈՒՄ
«ՌԴ ԴԵՍՊԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ Է ՆԱԵՎ ԹՈՒՐՔԻԱՆ»

«2017-ին Թուրքիայում տեղի կունենա սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, որով երկիրը խորհրդարանական կառավարումից կանցնի ուժեղ նախագահական ինստիտուտի: Բավական է նշել, որ նոր սահմանադրությամբ վերանում է վարչապետի ինստիտուտը: Թուրքիայում քաղաքական ու հասարակական դաշտն էլ ագրեսիվանում է»,- ասել է թուրքագետ ՌՈՒԲԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ:
Ռուբեն Մելքոնյանի գնահատականներով` սահմանադրությամբ հանվում է նաեւ արգելքը, որ երկրի նախագահը չի կարող լինել որեւէ կուսակցության անդամ: Դրանով է պայմանավորված Դավութօղլուի հեռացումը վարչապետի պաշտոնից. «Սա Էրդողանի անձնական հավակնություններով պայմանավորված գործընթաց է, որն ունի երկու կարեւոր հենք. նախ Թուրքիայում քաղաքական ու հասարակական դաշտն ագրեսիվանում է, եւ դա իր հետ բերում է ազգայնամոլական տրամադրությունների` իսլամի ծայրահեղական դրսեւորումների աճ, կրոնամոլների ավելի ակտիվ գործունեություն: Էրդողանի հենարանը հասարակությունում համեմատաբար կրոնամոլ տրամադրություն ունեցողներն են: Թուրքիայում հեղաշրջման փորձի ժամանակ Էրդողանի կոչով փողոց դուրս եկան տասնյակ հազարավոր մարդիկ, որոնց հագուստից անգամ պարզ էր դառնում, որ նրանք պատկանում են ծայրահեղական կրոնական հայացքներ ունեցող շրջանակների: Հենց նրանք սատարեցին Էրդողանին»:
Մելքոնյանը նաեւ անդրադարձավ Անկարայում ՌԴ դեսպանի սպանությանը եւ նշեց, թե շատ հստակ է, որ թուրքական իշխանությունն ունի որոշակի պատասխանատվություն, որ ուժային կառույցներ ներթափանցել են այնպիսի անձինք, որոնք կարող են դեսպանի սպանություն իրականացնել` բղավելով «Ալլահ աքբար». «Իշխանության պատասխանատվությունն այն է, որ հենց Էրդողանի կազմակերպած սերնդափոխության հետեւանքով են այդպիսի մարդիկ հայտնվել ոստիկանությունում եւ այլ կառույցներում»:
Ս. Ա.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА