ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Օրվա աստղագուշակ

28.12.2016 09:53 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Օրվա աստղագուշակ

Խոյ ( 21.03-20.04)

 

    Ձեր կարծիքն այսօր ոչ ոքի չի հետաքրքրի, այդ իսկ պատճառով`այն մի արտահայտեք: Սեփական մտքերը և կարծիքն արտահայտելու ժամանակը դեռ առջևում է:

Դեկտեմբերի 16. օրվա աստղագուշակը

Ցուլ (21.04-21.05)

 

    Այսօր մեծ կլինի ամեն ինչ թողնելու և մի լավ զվարճանալու գայթակղությունը: Սակայն ավաղ, դա Ձեզ մոտ չի ստացվի, քանի որ Ձեր վրա այսօր շատ մեծ պատասխանատվություն է դրված:

Երկվորյակ (22.05-22.06)

 

    Այսօր Ձեր մասնակցությամբ բոլոր զրույցները կլինեն պարզ և անկաշկանդ, բանակցությունները կանցնեն բարեհաջող և փոխշահավետ: Շրջապատի բոլոր մարդիկ անհասկանալի պատճառներով կձգտեն Ձեզ դուր գալ:

Խեցգետին (23.06-23.07)

 

    Եթե չեք կարող Ձեզ թույլ տալ այս օրն անցկացնել ճանապարհորդության մեջ, ապա աշխատեք գոնե մի քանի ժամով փոխեք շրջապատը և մթնոլորտը: Ձեր հոգին այսօր ծարավ կլինի նոր տպավորությունների:

Առյուծ (24.07-24.08)

 

    Այսօր կլինեք այնքան լավատես, որ կարող եք հաղթահարել գրեթե ցանկացած խնդիր: Վախի բացակայությունը շատ օգնում է ցանկացած գործնեություն մեջ:

Կույս ( 25.08-23.09)

 

   Եկել է  լավ մտածված և հիմնավոր գործողությունների ժամանակը: Սակայն ցանկալի չէ գործեք միայնակ: Լսեք այլ մարդկանց կարծիքները և խորհուրդները:

Կշեռք ( 24.09-23.10)

 

    Սպասվող փոփոխությունները կամ Ձեզ հետ կապ չեն ունենա կամ կփոխեն Ձեր վիճակը դեպի լավը: Աշխատեք չխուսփել դրանցից:

Կարիճ (24.10-22.11)

 

    Վայելեք կյանքը և մի մտածեք ապագայի մասին: Վերջինիս վրա, միևնույն է, այսօր Դուք ոչ մի կերպ չեք կարող ազդեցություն թողնել:

Աղեղնավոր ( 23.11-22.12)

 

    Այսօր հնարավոր է ստիպված լինեք  Ձեր մտերիմ մարդուն բացատրել այն, ինչը նա ճիշտ չի ըմբռնել: Աշխատեք լինել զուսպ և հանգիստ: Իհարկե այդ ամենը տհաճ է, սակայն մահացու չէ:

Այծեղջուր (23.12-20.01)

 

    Այսօր լավ հնարավորություն կունենաք հանգստանալու, սակայն առօրյա հոգսերը հարկավոր է մանրամասնորեն ծրագրել: Հակառակ դեպքում  չեք կարողանա խաղաղ խղճով հանգստանալ և վայելել ազատ ժամանակը:

Ջրհոս (21.01-19.02)

 

    Ձեր մտքերը  զբաղված կլինեն ինչ-որ մեկի մասին խոհերով, ինչը թույլ չի տա զբաղվեք առօրյա հոգսերով: Այնուամենայնիվ, ստիպված կլինեք  մի փոքր մոռանալ այդ մենաշնորհային դիրքը գրաված անձի մասին:

Ձուկ (20.02-20.03)

 

    Այսօր Ձեր համար կարող է  սկսվել շատ հետաքրքիր և հեռանկարային գործընթաց: Սակայն սկիզբը Ձեզ կթվա շատ ձանձրալի և ձևական: Ցանկալի չէ հրաժարվել այդ հնարավորությունից միայն այդ  պատճառով:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА