ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվածն Արմեն Սողոյանն է

27.12.2016 20:20 ԻՐԱՎՈՒՆՔ
Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվածն Արմեն Սողոյանն է

Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալված` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնյան Արմեն Սողոյանն է: Վերջինս Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահն է:

Նա մինչև նախարարություն աշխատանքի անցնելը «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի տնօրենի պաշտոնակատարն է եղել, իսկ 2014թ.-ից` «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնի փոխտնօրենը: 

Դեկտեմբերի 3-ին Արմեն Սողոյանն ասուլիս էր հրավիրել, որի ժամանակ հայտարարել էր, որ ոլորտում իսկապես կան կոռուպցիոն ռիսկեր: Նա նաև նշել էր, որ բացահայտված չարաշահումների արդյունքում 2015-2016 թթ-ին հանձնաժողովների 3 նախագահներ ազատվել են աշխատանքից:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА